Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Թոթովենց Վահան 5 стр.


Խաչխաթուն քորոն ճչաց.

– Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։

– Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն, – անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։

Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։

Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։

– Ճեպը, ծոցը փարա է, – ասաց նա։

Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով, մի երևույթ, որը հրաշք էր թվում նրան։ Խաչխաթուն քորոն բոլոր պատռված դոշակները վերաշինեց, ճերմակեղենը կարեց, սովորեցրեց Մոսես ախպորը թաշկինակ գործածել.

– Եբոր գետինը կխնչես՝ քիթդ թևով մի սրբեր, մանդիլով23 սրբե, – խրատեց նա։

Իսկ խանութպանները, տեսնելով Մոսես ախպորը բոլորովին փոխված, վրան֊գլուխը մաքուր, գուլպայով՝ զարմանում էին և ասում.

– Աֆերի՛մ, Մոսես ախպար, քյալլե ղուլախդ24 շիտկեցիր։

– Կնիկ գտա, ղուրբա՛ն, – պատասխանում էր Մոսես ախպարը և դույլերը վերցնում, վազում ջրի։

Եվ քանի ժամանակն անցնում էր, Խաչխաթուն քորոն այնքան մտաբերում էր իր նախկին ամուսնուն, որ արհեստավոր էր, վաստակը տեղը, բայց մեկ֊մեկ գժվում էր, կռիվ սարքում տանը և իրեն էլ մի քանի ապտակ հասցնում, իսկ Մոսես ախպարը, նրա հետ դեռ մեկ հատիկ տարաձայնություն չէր ունեցել, ինչ որ ասեր, ինչ որ պատվիրեր՝ նույն միապաղաղ պատասխանն էր ստանում. – «Հա՛, ղուրբա՛ն»

Եվ Խաչխաթուն քորոն ասում էր հարևաններին.

– Էնպես սուս ու փուս է, էնպես խելոք, քնծոր հորթը կապես տունդ։

Բայց զարմանալի է բնության քմահաճույքը։ Երբ Մոսես ախպարն ազատվեց փողոցների անկյունները, խաների թրիքներում և բաղնիքի մոխիրներում քնելուց, ազատվեց ձմեռվա սառնամանիքից և սկսեց քնել բրդե անկողնում, մաքուր սավաններով, սկսեց և արագորեն քայքայվել.― Վա՜յ, փորս կցավի, վա՜յ, մեջքս, վա՜յ, ճռվներս…

Եվ մի օր էլ տուն եկավ, հազիվ խանութներից առած բաները տուն հասցնելով, պառկեց, թե՝

– Ղուրբա՛ն, Խաչխաթուն, ընծի բան մի եղավ, կերևա քի՝ տի փչիմ։

Եվ իսկապես, մինչև առավոտ Մոսես ախպարը «փչեց»։

Կյանքի վերջին պահին, երբ Խաչխաթուն քորոն, հուսահատ և տրտում ձեռքը դրել էր Մոսես ախպոր ճակատին, նա աչքերը բաց արավ, ժպտաց և հազիվ շշնջաց. – Է՜հ, փա՜ռք աստծո, վրաս լացող կա…

Եվ փակվեցին նրա աչքերը։

Խաչխաթուն քորոն, խոշոր֊խոշոր արցունքները սրբելով, Մոսես ախպոր ծոցից վերցրեց նրա բոլոր փողերը և դրեց իր ծոցի մեջ, քանի հարևանները չէին լցվել խրճիթը, և ապա սկսեց բարձր ճչալ.

– Մոսես ախպարս չի կա, Մոսես ախպարս գնաց Ասսու քովը..

Հարևանները եկան, մխիթարեցին նրան և բոլոր օրն ու հաջորդող գիշերը մնացին մոտը։

Խաչխաթուն քորոն պատմում էր գիշերը.

– Օր մըլ տեսա, Մոսես ախպարը եկավ, կայնեց դրանս առաջ, ըսի՝ քա՛, էս ինչ ասլան էր դեմս տնկվեց, ըսաց՝ ե՜ս իմ, ըսի՝ եկուր ներս, էդ ներս գալն էր, ալ դուրս չի գնաց, եփած ապուրներս կուտեր ու կըսեր՝ Խաչխաթուն, մատներդ հետը ուտիմ։

Եկեղեցուց մի հասարակաց դագաղ տվին Մոսես ախպոր համար։

Տերտերը և տիրացուն թաղման արարողությանը լպրտեցին, ինչպես քաղցած շունը լպրտում է գաղջ ապուրը։ Խաչխաթուն քորոն հազիվ մի քանի կաթիլ արցունք էր թափել՝ թաղումը վերջացավ։ Դեռևս բոլոր հողը չէին լցրել փոսը՝ երբ տերտերն ասաց.

– Օրհնա՛ծ, մեր վարձքը տուր, երթանք։

Խաչխաթուն քորոն ծոցից հանեց երեք հատ լրագրի կտոր, մեկը տվեց տերտերին, մեկը տիրացուին և երրորդն էլ ժամկոչին։ Տերտերը թուղթը նետեց իր փարաջայի լայն և անհատակ գրպանը, բայց տիրացուն գլխի ընկավ։

– Էս ի՞նչ տվիր, – հարցրեց նա լրագրի կտորի վրա նայելով ապշանքով և քմծիծաղով։

– Փարա տվի։

– Էս փարա՞ է։

– Քա՛ , փարա՛ է, Մոսես ախպորը փարան է, – ասաց Խաչխաթուն քորոն։

Տերտերը կարծելով, որ իրեն տվածը իսկական փող է, իսկ տիրացուինը լրագրի կտոր՝ կշտամբեց նրան.

– Մեռելի կշտին ատանկ խոսքեր չեն ըսեր, ծո՛, հա՜յդե։

Տիրացուն, ինչպես և ժամկոչը գլխահակ դուրս եկան գերեզմանոցից։

Երբ Խաչխաթուն քորոն տուն եկավ, մի մեծ շիվան փրցրեց.

– Մոսես ախպա՜րս, Մոսես ախպա՜րս… – ճչում էր նա և զարնում ծնկներին։

Հարևանները, մխիթարելու համար, ասացին.

– Աստված իրեն հավնածը կտանե․․․

– Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.

– Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։

– Քա՛, փարա չէ՞։

– Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։

Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։

Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։

Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։

– Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։

– Մոսես ախպարը…

– Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…

Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։

Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։

– Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։

Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։

1934 թ.

Հաճի Մարկոս աղա

Ա1895֊ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, և զանազան առակներով, ավետարանական պատմությանց մեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։ – Տղաս, հընկ֊մընկ ընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենե ազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղ մարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց֊կամաց, Օվանեսն ու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալ տեղը կուգա։Մեսրոպ ձայն֊ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթին տակ հազիվ հանդգնեցավ մլավել. – Պապաս, աղեկ կ՚ըսես, բայց հարսը ի՞նչ պիտի ընեմ։ – Ցավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր և կ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որ դառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։Մեսրոպ այդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեց առայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչ իրականանար։Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա և շահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամ վերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։Բայց, քանի ժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկ հատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու [ էջ ]գաղափարը, մանավանդ որ հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։Հաճի Մարկոս աղա կը ներկայացներ Խարբերդի հին դասը իր բոլոր ուժեղ ավանդույթներով, որուն համար կինը ուրիշ բան մը չէր, եթե ոչ պագնելու կոշիկ մը, կոշիկի մը հետ վարվելու մտահոգությամբ մը միայն երջանկացած։Հարսը՝ Աղավնին, պետք էր արթննար առտվան արևածագին, խոշոր, խանի պես տունը պիտի մաքրեր, կովը կթեր, լվացքը ըներ, կերակուրը պատրաստեր, իրիկունը օղին և իր բոլոր շքեղությունները պատրաստեր, նույնիսկ մտահոգված պիտի ըլլար իր կեսրոջ՝ Աննա Խաթունին քթախոտի մասին մտածել։Այս բոլորեն հետո տակավին ժամանակ պիտի գտներ իր զավկին հոգ տանելու, հյուրերուն հսկելու, անկողինները փռելու իրիկվան և ծալլելու և տեղը շարելու առավոտուն և տակավին ուրիշ ինչ անակնկալներ։Ապա և հարսը իրավունք չուներ հիվանդանալու։ Եթե պատահեր, որ Աղավնին այսպիսի օրինազանցություն մը գործեր՝ Հաճի Մարկոս կսկսեր իր կոպտության կլասիկ խաղը խաղալ խեղճ հարսին վրա։ – Չամչնար, շնթռկեր պառկեր է, առանց մտածելու, որ տունը ոտքի ելեր և կերթա, անամ՛ոթ քեզի։ – Հարսը շիտակ հիվանդ է, պապա, – կը մլավեր Մեսրոպը, բայց Հաճի Մարկոս ավելի ձայնը կը բարձրացներ, որպեսզի հասկցներ նաև դրացիներուն, որ հարսը պառկեր է ծուլության համար։Աղավնիի կեսուրը, սակայն, միամիտ և բարի կին մըն էր, կը մոտենար հարսնուկի սնարին, պետք եղած հոգը կը տաներ թե՛ իր զավկի սիրույն և թե՛ վերջապես «էլին աջխինը» պետք էր քիչ մը հոգատարություն գտներ իր մոտ։Բայց այս բոլորը Հաճի Մարկոսեն գաղտնի, որպեսզի պատճառ չըլլար, որ այդ հրեշ֊մարդուն դևերը շարժեին, երևան գային ավելի դժնդակ և այլանդակ ձևերով տանը մեջ։Երբեմն տան մութ անկյուններուն մեջ մեծ տղան և մայրը իրարու դերդ կուլային և կը մխիթարվեին։ – Օղուլ, ես 35 տարի է կը քաշիմ, որ չի մեռա, Աստված [ էջ ]նայեցավ իմ զավակներուս երեսը, որ որբ չի մնան, եթե ոչ քաշվելիք բան չէ, համբերէ՛, համբերե՛։ – Համբերեմ, լավ, այա,[1] բայց մինչև ե՞րբ, օր մըն ալ համբերանքս կը հատնի և ալ այնտեղ Աստված գործ չունի։Մեսրոպի համբերանքը չէր հատներ, սակայն, միայն իր մոր առջև տղամարդու հոխորտանքներ էր, որ ցույց կուտար։ Երբոր հորը առջև կը կենար, Մեսրոպ կը նմաներ ճիշտ բռնված մուկի մը, որ միայն կը մտածե ծակ մը մտնել և իր օձիքը ազատել, առանց կարենալ ազատության և անկախության ճիգ մը փորձելու։Իսկ խեղճ հարսնուկը իր ամուսինին մուկութենեն ավելի հուսահատված՝ միշտ կճգներ ավելի ցածր քաշել և տեղի չտալ նոր և ավելի տգեղ բարդություններու։Բայց երբեմն, և երբեմն միայն կը փորձեր իր ամուսինը հրավիրել քիչ մը անկախության։ – Ա՛յ մարդ, երբեք շնորհք չունիս, քիչ մը ձայնդ բարձրացուր։Բայց Մեսրոպի մեջ մեռած էր ըմբոստության որևէ փոքրիկ կայծ։Շատ անգամ հարսը կը դիմեր իր տագրերուն, որոնք շատ կը համակրեին անոր, բայց անոնց խոսք չէր իյնար։ Գավառի մեջ ամոթ էր, որ տագրը իր եղբոր կնոջ պաշտպանության համար մեջտեղ նետվեր։ Եթե երբեք ուզեին ալ նետվիլ՝ Մեսրոպը հանգիստ լեզվով մը կը հանգստացներ զիրենք։Աղավնին կը մտածեր իր զսւվակին վրա միայն, անիկա պիտի մեծնար և զինքը սլաշտպաներ։Օրորոցին քով նստած Աղավնին երգեր կը հյուսեր և արցունքներու մեջ օրորոցը կօրրեր և կերգեր.Դուն ես իմ ճարը,Դուն ես իմ յարըԱշխարհքիս մեջ՝Դուն ես իմ սարը։Հաճի Մարկոս իր տան հարստությունը ամբողջովին կորսնցնելե ետք՝ երբեք չի մտածեր տան վերկազմության մասին։ Կամաց֊կամաց ամենաետին կալվածներն ալ ծախեց [ էջ ]և նստավ ու կերավ։ Անիկա կրնար այդ դրամով փոքրիկ գործ մը ընել, ինչպես կ՚ըսեն «տառապայի» տակ մտնել, բայց երբեք չի զիջանեցավ այդ բանին։ – Այս գլուխը «տառապայի» տակ չի մտնար, ասկե առաջ չէ մտած, հիմա ալ չի մտնար։Նախկին մեծատունի վարկը երկար չի տևեց։ Առաջին անգամ իր մոտիկ ազգականները իրեն երես դարձուցին, որովհետև գիտեին Հաճի Մարկոսի բնավորությունը, որ կրնար մեկ լվի համար ամբողջ վերմակը վառել, հետզհետե հեռավոր բարեկամներն ալ, այնպես որ՝ ուրիշ ճար չէր մնար, եթե ոչ Մեսրոպը նետել Ամերիկա և նստիլ ու նայիլ Ամերիկայեն հասնելիք կանաչ դոլլարներուն։Աղիողորմ տեսարան էր՝ երբ Մեսրոպ տանը ետևի դուռնեն, բոլորին կեցեք բարով ըսելե հետո, ելավ քալելու քաղաքեն դուրս և միանալու ջորեպանին, որ կսպասեր այնտեղ մութին մեջ։Մեսրոպ պիտի փախեր Ամերիկա, որովհետև արգիլված էր մեկնիլ արտասահման։Երբ Մեսրոպ հեռացավ տունեն և Աղավնին, տան բոլոր գործերը տեսնելե ետք, մտավ իր ննջասենյակը՝ այնպես թվեցավ, որ դագաղի մը մեջ կը քալեր, այնքան մութ էր, այնքան մինակ, այնքան դևերով լեցուն, որ հանկարծակի ինկավ իր մեկ հատիկ սրտի հատորի օրորոցին վրա և սկսավ բարձրաձայն լալ։ Լացի ձայնը հասնելով Հաճի Մարկոս աղայի՝ եկավ մտավ ներս և սկսավ գոռալ. – Տղուս ճամբուն վրա՞ կուլաս, անզգա՛մ, կուզես, որ ետ գա ծոցդ մտնա, հա՞, ձայնդ կտրե՛։Այս տակավին քաղաքավարություն մըն էր Հաճի Մարկոս աղայի համար, որովհետև անիկա մեկ քանի անգամ, ատկե առաջ, մտած էր նոր ամուսնացած իր տղու ննջասենյակը և քաշելով վերմակը տղուն և հարսին վրայեն, պոռացած է։ – Կեսօր է և տակավին կը քնանա՞ք իշու պես։Մեսրոպ քանի անգամ, լալով և աղերսագին, խնդրած էր հորմեն, որպեսզի այդպիսի բան չընէ, բայց Հաճի Մարկոս միշտ պատասխանում էր. – Լեզուդ քեզի քաշե, մինչև կեսօր չեն քնանար։Հարսը լացը դադրեցուց հեկեկանքի մեջ և մտավ անկողին։ [ էջ ]ԲՄեսրոպ Ամերիկա հասնելեն ետքը գնաց ուղղակի Ամերիկայի Հայոց այն ատենվան մայրաքաղաք Ուսդր քաղաքը և հաստատվեցավ «Արգ» փողոցի վրա։ Ծանր էր այս բոլորր Մեսրոպի համար, որովհետև իրմե առաջ եկած ամերիկահայ գաղթականներեն ոմանք Խարբերդի մեջ իրենց տան ծառաները կամ իրենց տան բարիքներեն կշտացողներեն էին, որոնք չափազանց և անտանելի կերպով հպարտացած, «ջուլերնին փոխած», մոտեցան Մեսրոպի և հեգնական կերպով Մեսրոպի նախկին տիտղոսը – էֆենտի – ավելցնելով ըսին․ – Մեսրոպ էֆենտի, դուն ալ վերջապես եկար «Արգ» սթրիթը, զարմանալի է աշխարհը, ամեն բան կը փոխվի։Մեսրոպ նախ մտածեց չի պատասխանել, բայց իր հպարտությունը թույլ չտվավ զինքը լռելու և պատասխանեց. – Յավրո՛ւմ, դուք ինծնե աղքատներ եք, մենք տաճկին ձեռքով աղքատցանք, նորեն կը կանգնինք, Աստված մեծ է։ – Էհ՛, եթե քիթերնուդ հովը իջեր է, ինչո՞ւ չէ, նորեն ջուրին երեսը կելլաք։ – Մենք տակավին ջոլրին երեսն ենք, դուք ձեզ նայեցեք, – գոչեց Մեսրոպ, – մեր ախոռին ջուլերը որ ծախենք՝ նորեն ձեզ կը գնե։ – Մեսրոպ էֆենդի, այդքան հպարտանալու պետք չիկա, էսի Խարբերդ չէ, էսի Ամերիկա է, մարդուն քթի վերությունը բոլորը կը ջրե, – հարեց Մարտիկյան տան փշրանքներով սնած Օղասաբը։Մեսրոպ քիչ մը լռելեն հետո՝ – Օղասաբ, ոսկորներդ որ կոտրեն՝ մեր հացը կելլե դուրս, շատ մի վռվռար։Շուրջինները նայեցան, որ կռիվ մը պիտի ելլե, անախորժության առաջքը առնելու համար՝ երկուքն ալ լռեցուցին և ուրիշ խոսք բացին։Բայց Մեսրոպի համար տաժանելի կյանքը նոր պիտի սկսեր։Երկար և փափուկ գործողություն մըն էր գործ գտնելը։Պետք էր դիմեիր զանազան մարդակերպ արարածներու, կաշառքներ պիտի խոստանայիր, պիտ քծնեիր ոչ թե միայն [ էջ ]իռլանդացի տգետ բոսին, այլև քու արենակիցներուդ, չէ՞ որ Ամերիկա ավելի կանուխ գալու առավելությամբ կը հոխորտային։Մեսրոպ ստիպված եղավ երթալ և գործարանի դռան առջև ամեն առավոտ սպասել, որպեսզի բոսը անցած ատեն ընտրեր անոնց մեջ իր հավնածը։ Այդ հավանումը կըլլար ըստ ֆիզիկական հարմարության։ Անոնք, որոնք ուժակազմ էին և, միևնույն ժամանակ, գլուխնին ուսերնուն վրա կախած՝ խեղճուկ ձևանալու համար, անոնք ավելի նախընտրելի էին բոսին աչքին։Մեսրոպ նախ չի հաճեցավ իր գլուխը ծռել՝ մեծատան զավակ, խրոխտ կեցվածք մը հանդիսավորեց այնտեղ, խուսափելով բոսի աչքեն։Իր տունդարձին ծանոթները չուզեցին որևէ նկատողություն ընել կամ խրատ տալ, որովհետև Մեսրոպ շատ գեշ եղանակով մը կշտամբեր էր զիրեն ըսելով․ «Ձեր խրատը ձեր խաֆային տվեք, ես խրատի պետք չունիմ»։Բայց երբ օրերը ավելի ծանրացան և երկրե բերած մեկ քանի կարմիր ոսկիները կերավ, Մեսրոպ սկսավ «ծանոթներուն քսվիլ»։ Առաջին մարդը իրեն այսպես խոսեցավ."Պ. Մեսրոպ, այդպեսով դուն չես կրնար քու հորդ ունեցած հույսերը իրականացնել, էսի Ամերիկա է, գլուխդ քիչ մը վար առ, բոսը որ կանցնի, քիչ մը «քյուչյուքլեմիշ» եղիր, մեկ երկու օրեն գործ կուտա։Մեսրոպ լռեց։ Դիմացինը այդ լռությունը նկատեց համակերպության նշան, բայց Մեսրոպի ներքին կյանքին մեջ ալիքներ կային, որոնք զգալի կրնային ըլլալ ուշադիր դիտողի մը համար։Երկրորդ օրր Մեսրոպ մտավ դարձյալ գործ ուզողներու շղթային մեջ։ Այդ շղթային մեջ մարդիկ կային, որոնք բոսին փեշերը կը համբուրեին։ Նույնիսկ մեկը բուրդե հյուսված երկար գուլպա մը նվիրեց, զոր բոսը չառավ։ Մեսրոպ այդ օրը կոտրեց իր խրոխտությունը, գլուխը բավականին մոտեցուց ուսին, խուսափելով մյուս ստրուկ ձևերեն, բայց այդ արդեն բավական չէր։ Օրերը անցան և Մեսրոպ համակերպեցավ հայ գաղթականի բովանդակ ստրկամտության, գլուխը դպավ ուսին, [ էջ ]մեջքը կորաքամակ, բոսին երեսն ի վեր կեղծ ժպիտով մը, կարծես մորաքրոջ տղան ըլլար, և անգլերեն սովրած մեկ քանի բառեր գլտորեց, որոնք հասկանալի էին հայ գաղթականին, բայց ոչ իռլանդացիին։Վերջապես բախտը օր մըն ալ ծիծաղեցավ անոր երեսին և բոսը մատի նշանով մը զինքը հրավիրեց ներս։ Այդ մատի հրավերը բավական էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։ – Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ, – կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5 – 7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց֊կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։ [ էջ ]Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց֊կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս 5 ոսկին ալ ուտեն՝ մինչև ինք կարենա նորը ուղարկել։ԳՄարտիկյան տան անդամներու փոխհարաբերությունները արագորեն փոխվեցան Մեսրոպի հեռանալեն ետքը։Հաճի Մարկոս աղան դարձավ ավելի և ավելի խստապահանջ և կոպիտ։ – Գլուխիս ճիշտ քար կաղա կեսարս, – ըսած էր հարս Աղավնին օր մը հարևան տիկիններեն մեկուն, որ առանց ուտել֊խմելու գացեր և Հաճի Մարկոս աղային հաղորդեր էր հարսի գանգատը։Այս գանգատը լսելե հետո Հաճի Մարկոս աղան այնպիսի զայրույթ մը ցուցադրեց տան մեջ, որ ավելի դաժան էր, քան սուլթան Համիդի խստությունները։Սկզբի օրերը Հաճի Մարկոս միայն բավականցավ հարսին երեսը կոռոփով թքել և անհարկի հայհոյանքներ տեղալ, բայց երբ լսեց, որ հարսը կը շարունակե իր սիրտը ուրիշին բանալ և գանգատներ ընել՝ օր մըն ալ եկավ տուն և թաց փայտով մը ծեծեց խեղճ հարսը, որուն ամուսինը Ամերիկայի մեջ ենթարկված էր կորաքամակ ստրկության և անչափելի զրկանքի իր տան պատիվը բարձր բռնելու համար։Հարս Աղավնին օրերով մտածեց տանեն փախչիլ, բայց ո՞ւր պիտի երթար, իր հայրը մեռած էր աղքատ վիճակի մեջ, իսկ մայրը երկու ջահել աղջիկներու հետ մնացած էր ուրիշներու տան սեմերուն վրա և զավակները կապրեցներ հաց թխելով։ Աղավնին կը մտածեր, որ եթե առնանցը տունեն փախչելու ըլլար՝ պիտի վտանգեր իր փոքրիկ քույրերուն վարկը, առնող չպիտի ըլլար, պիտի մնային տունը՝ պատճառելով [ էջ ]ահավոր վիշտ մը թե՛ իր մոր, թե իր քույրերուն և թե՛ իրեն։ Հետո ի՞նչ ըներ իր փոքրիկ զավակը, ինչպե՞ս տաներ ձգեր իր մոր վրա երկու բեռով, որովհետև Մեսրոպի մեկնելեն 15 օր հետո հայտնի եղավ, որ հղի է անիկա։Լեզուն քաշեց ներս, դադրեցուց գանգատները իր մոր, քույրերուն և զավակին ու զավակներուն սիրույն դիմագրավելով՝ կատարյալ խաչելության կյանք մը փուշերով, թուքերով և ֆիզիկական չարչարանքներով մռայլած։Չարաշուք օր մը Աղավնիի հեռավոր ազգականներեն մեկը լսելով Հաճի Մարկոս աղայի վարմունքը հարսին հանդեպ, ուզեց տեսնել այդ հրեշը և զրուցել գալիք հետևանքներու մասին, եթե շարունակեր միևնույն կոպտությունը ի գործ դնել խեղճ աղջկա վրա։Հաճի Մ արկոս աղա բոլորովին ստեց և ըսավ. – Իմ հարսիս տեղը իմ գլխուս ու սրտիս վրա, չար մարդոց գործն է, որ այդպես բամբասանքներ ըրած են, մի՛ հավատաք, եթե կուզեք՝ եկե՛ք և Աննիկին հարցուցեք։Աղավնիի ազգականը մտածելով, որ այդ ստախոսությունը կրնա զղջումի նշան մը համարվել, հավատալ ձևացուց և հարեց. – Հաճի աղա, ես գիտեմ, որ դուն այդպես գազանություն չես ըներ, բայց չար լեզուները ըսին, ես ալ, մարդ եմ, հավատացի, ես կուգամ Աննա խաթունն ալ կը տեսնեմ, անիկա բարի կին մըն է։Բայց Աննա խաթուն տան մեջ ավելի աննշան և անկշիռ էր, քան պատի վրայի գտնված ջանջյուլները։ Աննա խաթունն ալ իր հարսի նման անցած էր այդ թուքերեն ու մուրերեն, այդ ծեծերեն և օրերով, լացով ու արյունով իր երիտասարդությունը փչացնելեն։Բայց Աղավնիի ազգականի այդ պաշտպանողական շարժումը շատ աղետաբեր կերպով անդրադարձավ հարսի ներքին կյանքին վրա։Հաճի Մարկոս աղա մեկ քանի օր չի խոսեցավ, նույնիսկ որևէ դիտողություն մը չըրավ, այնպես որ՝ Աղավնին կարծեց, թե իր ազգականը ամենամեծ բարիքը գործած էր իրեն համար, բայց մեկ քանի օրեն հետո Հաճի աղան, գտնելով առիթ մը, [ էջ ]սկսավ իր գազանության։ Ցած տանիքին վրա, ուր ամառները ամբողջ ընտանիքը կը գիշերե և անտեսանելի է հարևաններու աչքերեն, Հաճի աղա մանր խիճեր ցանեց և Աղավնին լավ մը փայտով ծեծելե ետքը, տարավ բաց ծունկով չոքեցուց տանիքի խիճերուն վրա։Հարսը լացավ, աղերսեց, ոտքերը պագավ, օգուտ մը չրավ։ Աննա խաթուն արդեն խոհանոցին մեջ մոտեցավ և ինկավ, մյուս տղաքը դուրս էին գացեր, իսկ Հաճի աղան մեկ մը վազեց իր կնոջ քթին վառած ծխախոտ քաշել տալու և արթնցնելու համար, մեկ մըն ալ վազեց տանիքը՝ հարսին վիճակը տեսնելու համար։Աղավնին մնալով աշնան ցուրտին, բաց և արյունած ծունկերով և թեթև շորերով տանիքի խիճերու վրա, մարմնով հոգնած և ջարդված, հոգեպես ինկած՝ ան ալ մարեցավ, ինկավ։ Հաճի աղան ինք անձամբ քաշեց կիսակենդան հարսի մարմինը, բերավ ներս և նետեց անկողնին վրա, որ ատեն զավակը կուլար և հազիվ իր սովրած առաջին բառը, լացի մեջ խեղդված, կարտասաներ. «Մայրի՜կ, մայրի՜կ»։Քիչ հետո տղաքը դուրս եկան, ոչինչ չի կարողացան նշմարել, մայրը թախտին վրա, գլուխը վզին, նստած էր և կուլար, Հաճի աղան հրեշային նայվածքներ կը պտտցներ տան չորս կողմերը։Տան մեջ կը տիրեր ոճրային ծանրություն մը, զոր տղաքը բնազդորեն զգացին։Դ – Պիտի թրջենք այս իրիկուն, լավ մը պիտի խմենք, – կաղաղակեին Մեսրոպի ընկերները «Արգ» փողոցի իրենց գաղթականական ապարանքին մեջ։Խմելու, ուրախանալու, «թրջելու» ի՞նչ առիթ էր ստեղծված։Մեսրոպի շաբաթականը բարձրացած էր 8 դոլար 15 սենթի։Ատկե առաջ խոստացած էր իր ընկերներուն, որ եթե իր շաբաթականին վրա որևէ փոքրիկ հավելում մը ըլլար՝ Մեսրոպ գարեջուր պիտի առներ, որ տղաքը լավ մը խմեին և քեֆ ընեին։ [ էջ ]Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։ – Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է, – կըսեին շատերը, – ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։Իր ծանոթներր կամաց֊կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն֊երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։ – Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։ – Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է, – վրա եկավ Մեսրոպ։Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։ – Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։Մեսրոպ սկսավ,Գալանըն ալթի թիքեն,Պենի յաքտըն գըզ իքեն,Ալլահ տե սենի յագսընԻւնչ կյունլյուք կելին իքեն։ – Մաղե, մաղե, բերանիդ ղուրպան, – ընդմիջեցին «գաղթականները»։ [ էջ ]Անոնք, որոնք աղջիկե մը չէին վառեր անգամ, խորապես բաղձացին այդ րոպեին, որ այդպիսի անցյալ մը ունեցած ըլլային և այդ երգը իրենց համար երգված ըլլար։Մեկ քանի ցավագին երգերե հետո, զոր Մեսրոպ երգեց վշտի անհուն խորությամբ մը, քեֆի եռանդը մեղմացավ, մեկ քանի աչքեր արդեն արցունքներով թրջեցան, ընդհանուր մորմոք մը նստավ անոնց վրա, կարծես անտեսանելի դև մը անցած ըլլար անոնց հոգիներու մեջեն, և լռեցին։Անոնցմե ամեն են հինը Ամերիկայի մեջ գրեթե հեկեկալով ըսավ. – Այսքան տարի է Ամերիկայի մեջ եմ, տակավին այսքան քաղցր վիշտ չէի ունեցած։Բայց Մեսրոպ ալ չուզեց երգել, միտքը ինկավ իր զավակը, որ հիմա ալ շիտակը սիրվելիք եղած է։ – Այնքան կինս և ծնողքս չեմ հիշեր, որքան զավակս, – անդադար կը կրկներ Մեսրոպ։ Այղ երգեն առաջացած վիշտեն և լռութենե հետո մեկ քանին նստած տեղերնին քնացան, մեկ քանին ալ ելան տուն գացին, և ամեն ինչ վերջացավ։ԵՄեսրոպ թեև երկաթե ձուլարանին մեջ տաժանակիր աշխատանք ուներ, մանավանդ որ ինք վարժված չէր ֆիզիկական աշխատանքի, բայց և այնպես ուրախ էր, որ կամաց֊կամաց դրամ կավելցներ և պիտի կարենար իր վրա դրված հույսերը իրականացնել։Ձուլարանը… Բայց այդ գործարանը ժամանակակից գիտության դժոխքն է։ Հալած երկաթները ջուրի նման կը վազեին և Մեսրոպ գործ պիտի ունենար այդ բոցավառ հեղուկի հետ՝ ձուլելով զանազան ձևեր։Հայ գաղթականը, հին օրերուն, այդպիսի դաժան պայմաններու մեջ աշխատած է։Հիմա այդ միևնույն գործարանին մեջ բանվորները 50 – 80 դոլար կստանան միևնույն գործին համար, բայց Մեսրոպ և իր ընկերները կստանայի միայն 8 – 15, ամենեն վերջը և ամենեն շատը 15 դոլար առնելու պայմանով։Այն օրերուն ի՜նչ դժվարություններ կային հայ տգետ գաղթականներու [ էջ ]համար՝ ապրիլ ամերիկյան պայմաններու տակ, երբ լեզու չէին գիտեր և ամեն բան կը հասկցնեին խուլի կամ համրի նման, նշաններով։ Այն օրերուն եղած են հայեր, որոնք չեն կրցած հավկիթ գտնել և չգիտենալով հավկիթին անգլերենը, ստիպված եղած են ըսել՝ կա՜, կա , կա՜, թը՜ս, կա՜, կա՜, կա՜, թը՜ս, պատճառ դառնալով լայն ծիծաղի և հեգնության։Այն ատեն անգլերեն սովրելու մտահոգությունն ալ չիկար, որովհետև արդեն հավատացած էին, որ շուտով եվրոպական միջամտություն պիտի ըլլար հայկական հարցի համար Թուրքիո քաղաքական կյանքի վրա և ամեն բան պիտի վերջ գտնար՝ ի նպաստ հայկական ազատություններու և բոլոր գաղթականներն ալ պիտի վերադառնային իրենց հայրենական տունը։Մեսրոպ ալ անգլերեն սովրելու մտահոգությամբ իր միտքը չի հոգնեցուց, բայց երբ հորը նամակ գրեց՝ հիշեցուց այդ նամակին մեջ, որ գոնե Պողիկը ղրկեն Եփրատ քոլեճը, որպեսզի անգլերեն սովրի։Արդեն Մեսրոպի համար որոշված հարց մըն էր իր փոքրիկ եղբայրներր Ամերիկա բերել տալը։ – Երեքով կաշխատինք այն ատեն և ամեն ինչ աղեկ կըլլա, – կը մտածեր ինքնիրեն, – Պողիկն ալ իրիկունները դպրոց կերթա, հետզհետե փարա կավելացնենք, օր մըն ալ պզտիկ խանութ մը կը բանանք, և եթե աշխարհը խաղաղեցավ՝ կերթանք երկիր։Այդ աշխարհը մեր աշխարհն էր, որ բոլոր տարագիր հայությունը օրորեց երազներով, վարդերով և զովությամբ լեցուն երազներով։Այս բոլոր երազներուն հետ նաև շատ կը մտածեր իր կնոջ և զավակին վրա։ Կինը կարդալ չէր գիտեր, որ նամակ գրեր, հորը գրած բոլոր նամակներն ալ միայն կը դառնային դրամի, պարտքերու, այս տարվան ծախսերուն շուրջը և անպայման ամեն նամակի մեջ կը պնդեր իրեն համար զույգ մը փոթին (կոշիկ) ղրկելու մասին, իսկ մյուսներու մասին բոլորովին կը լռեր, միայն ավելցնելով նամակին տակը – մինչև գիրս տունը ողջ առողջ է, ամենեքյան կը բարևեն, իսկ տղոց գրած նամակներուն մեջ ալ կարևոր բան մը չիկար, միայն Պողիկի [ էջ ]գրած մեկ նամակի մեջ փոքրիկ ակնարկություն մը կար, որ խորունկ մտահոգության պատճառ դարձավ Մ եսրոպի համար։ Պոզիկը կը գրեր, որ մեկ քանի կարևոր բաներ կան, բայց սիրտդ չնեղացնելու համար չեմ ուզեր գրել։Ի՞նչ բան կար, որ սիրտի նեղություն պիտի պատճառեր և չէր ուզեր գրել իր նամակին մեջ։Այդ բանը ուրիշ բան չէր կրնար ըլլալ, եթե ոչ իր կնոջ և հոր հարաբերությունները, որ երթալով կրնային ավելի վատանալ, – կը մտածեր երբեմն ինքնիրենը, – բայց երբեմն ալ, շատ միամտորեն, կը կարծեր, որ իր գալեն հետո անպայման ավելի լավ հարաբերություններ ստեղծված կրնային ըլլալ։Մեսրոպ արդեն խորհելու շատ մամանակ չուներ։ Իրիկունները տուն գալուն պես ստիպված էր իր ընթրիքին հոգը տանիլ և ապա պառկիլ և պառկելուն պես ալ քնանալ, առանց շարժելու ամբողջ գիշերը, որովհետև չափազանց հոգնած կըլլար և առավոտ կանուխ, գործարանի փողին հետ, պիտի ցատկեր վեր և վազեր գործարան։ԶԻրիկունը Աղավնին սկսավ տաքություն ունենալ, գլուխը ահռելիորեն կը ցավեր, կարծես պիտի ճաթեր։Կեսուրը չի համարձակեցավ երթալ հարսի ննջասենյակը և հոգատարության ընել, իսկ Հաջի Մարկոս աղան համարձակեցավ մեկ֊երկու անգամ՝ մտնել Աղավնիի ննջասենյակը և անասունի նման պոռալ։ – Սուտ֊մուտ բաներ չուզեր, վաղը կելլաս տանը գործերուն կը նայիս։Բայց Աղավնին լսելու անգամ կարողություն չուներ, տաքության մեջ կը զառանցեր։ Կեսգիշերին սկսավ ճիչեր արձակել, փոքրիկ մանուկը սկսավ լալ և աղաղակել։ Արյունը սկսած էր քակվիլ և վիժած էր, բայց մեկը չիկար, որ երթար իրքով և մտածեր բժիշկ բերելու մասին։ Երբ գիշերվան կիսուն հարսի ճիչերը ավելի բարձրացան և փոքրիկի ձայնը բոլորովին քաշվեցավ պոռալեն՝ Հաճի Մարկոս աղան վեր բարձրացավ անկողինեն, շապիկով֊վարտիքով, վարտիկին փաչաներուն թելերը կախված վիճակին մեջ գնաց Աղավնիին ննջասենյակը [ էջ ]և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝ – Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես, – ըսավ ցած ձայնով մը։Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։ – Քեզ մուկի պես կը սատկեցնեմ, – պոռաց հայրը։ – Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով֊վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս երթա։Մոր միջամտությունը պատճառ եղավ, որ Պողիկը ավելի տաքարյունություն ցույց տա, ձեռքով մեղմիվ մեկ կողմ հրեց մորը և աչքերը հառելով հորը, ըսավ՝ – Համբերանքս չի հատնի՜։Հովհաննես տակավին կը քնանար, որովհետև քունը շատ ծանր էր, հարսը կը շարունակեր իր ցավագին ճիչերը։ – Աղեկ նայիր, որ ճանչնաս, ես քու հայրդ եմ, – ըսավ Հաճի աղան։ – Աղեկ կը ճանչնամ քեզ։ – Է՜, որ աղեկ կը ճանչնաս՝ ձայնդ վար դիր։ – Աղեկ ճանչնալուս համար ձայնս ավելի պիտի բարձրացնեմ, եթե դուն անգամ մըն ալ համարձակիս հարսին վրա գազանություններ ի գործ դնել։Հաճի Մարկոս աղան անմիջապես չի պատասխանեց։ Խելքին չէր պառկեր այս ապստամբությունը և անմիջապես չի կրցավ ըմբռնել իրականությունը, որովհետև բոլորովին անակնկալ կերպով կը ներկայանար իր առջև։ Կանգնած տեղը, վարտիքը վեր քաշելով, ճգնեցավ մտածել, բայց չի կրցավ որոշ եզրակացության մը գալ և հանկարծ ծռեցավ գետին և կոշիկներեն մեկը առնելով՝ նետեց Պոզիկի գլխուն։ Պոզիկ հանկարծակի եկած՝ չի կրցավ խուսափել հարվածեն։ Հարվածը ուտելեն հետո հարձակեցավ հորը վրա և բռնելով մեկ ձեռքով բեղեն և մյուսով ալ սկսավ բռունցքներ տեղալ գլխուն։ [ էջ ]Խեղճ Աննա խաթուն այնպիսի աղաղակ մը փրցուց, որ այս անգամ Հովհաննեսն ալ իր խոր քունեն արթնցավ և վազեց դուրս, բայց առաջին անգամ անկարող եղավ կացությունը ըմբռնել։ Հաճի աղա և Պողիկ իրար հրմշտելով եկան և զարնվեցան Աննա խաթունին և ձեռքին բռնած ճրագը կոտրելով ինքզինքնին գտան մթության մեջ։ Աննա խաթուն հազիվ կրցավ հասկցնել Հովհաննեսին եղելությունը, որ վազեց խոհանոցը և ուրիշ ճրագ մը բերավ ազատելու համար հայրը Պողիկի տակեն։ Պողիկ հաջողած էր իր հայրը տակը առնել և ահավոր բարկութենեն ինքզինքը կորսնցուցած՝ կը ջանար խեղդել հայրը։Հովհաննես հաջողեցավ բաժանել հայր ու որդի, քաշել֊բերել հայրը իր սենյակը, մինչ Պողիկ իր բարկութենեն ինքզինքը կուտեր։ Հովհաննես, հայրը ներս բերելեն ետքը, տեսավ, որ հորը ճակատը և բերանը արյուներ էին, սաստիկ կը հևար, գերագույն ջղայնության մեջ՝ անկարող էր խոսելու։Աննա խաթուն հազիվ կրցավ իր հոգեկան ուժը պահել և լավ պատեհություն համարելով՝ մտավ հարսի սենյակը և ականատես եղավ սարսափելի իրականության մը։ Խեղճ, որբ աղջկան ամբողջ անկողինը արյունի մեջ թաթախված էր, երեխան մարեր ինկեր էր, իսկ Աղավնին տակավին անզգայության մեջ կը ճչար և կը զառանցեր։Դուրսի եղելութևնեն երբեք լուր ունեցած չէր, չէր իմացեր, որ գտնված է մարդ մը, ջահիլ մարդ մը, որ իր պաշտպանության համար մղված է մինչև ոճրագործության։Խեղճ հարսնուկը կարոտ էր մնացել այդ տան մեջ առնական կեցվածքի մը․ ո՛չ իր ամուսինը կրցավ օր մը բերան բանալ և ո՛չ ալ իր կեսուրը կրցավ իբրև կին՝ կին մը պաշտպանել։Աննա խաթուն կարճ ժամանակի մը մեջ կրցավ պետք եդած փոքրիկ մանկաբարձական հմտությունը, իբրև հին կին, որ քիչ ու շատ այդպես բաներե կը հասկնա, կիրարկել և դուրս գալ սպասելու մինչև առավոտ։Աննա խաթուն խնդրեց Հովհաննեսեն, որ այդ գիշեր իր հոր քով քնանա, որպեսզի նոր բան մը չի պատահեր․ ո՛վ գիտե Հաճի Մարկոս աղան կրնար գիշերը դարձյալ դևերուն [ էջ ]հանձնվիլ, և կամ, մի գուցե, Պողիկը իր արդեն ըրածեն չի բավականանալով՝ գար ներս և հարձակեր հոր վրա։Հովհաննես այդ բոլոր կռվի ընթացքին ձայն չի հանեց, միայն ջանաց երկու կողմերը հանդարտեցնել, բայց երբ մայրը խնդրեց, որ հոր սենյակին մեջ գիշերե՝ անիկա հարեց․ – Այս մարդը հրեշ է, աստծո պատիժն է այս մարդը, մեծ աղբարս գնաց՝ ազատվեցավ, ես պիտի գրեմ, որ հարսն ալ տանե, մենք ալ օր մը կերթանք։Այս խոսքին վրա մայրը սկսավ լալ և արցունքներու մեջին ըսել. – Դուք բոլորդ ալ երթաք՝ ես ի՞նչ պիտի ընիմ այս գազանին ձեռքը։ – Մինչև մեր երթալը Պողիկը, անունը սիրեմ, անոր գազանությունը ոչխարության կը փոխե, ալ անգամ մը օր սկսավ՝ կերթա։Հաճի Մարկոս աղա տանջալից քուն մը քնացավ, վեր֊վեր ցատկեց, պոռաց, ձեռքերը զարկավ պատին, կարծես մեկը զինքը կը խեղդեր։Մեկ քանի անգամ արթնցավ, սիգարեթ փաթաթեց և ծխեց և ինքնիրեն սկսավ խոսիլ. – Զավակ ունեցիր, մեծցուր, խնամե, որ ելլա ու աշխատի քեզ խեղդել, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆօֆիկ․․․Հովհաննես լսեց մութին մեջ այդ խոսքերը և տեսավ սիգարեթը քաշած ատեն լուսավորված իր դեմքը, որ ճերմակ թաշկինակով կապված էր, և ուզեց խոսիլ, պատասխանել, բացատրել իր ընթացքը, բայց մեկ բանե մը շատ վախցավ. մի գուցե իրեն հետ ալ կռիվ ըներ, իր բարկությունն ալ ելլեր, այն ատեն ո՞վ պիտի գար և խաղաղություն ստեղծեր երկուքին միջև, երբ Պողիկն արդեն պատրաստ էր ամեն ինչ տակն ու վրա ընելու։Այս վախեն Հովհաննես չի պատասխանեց։ԷՀաճի Մարկոս աղայի գազանությունը պատճառ եղավ, որ աշխարհ չեկած արարածը վիժի, մայրը հիվանդանա տասն և հինգ օրվան չափ և չի կրնա խնամել մյուս զավակը, ղրկելով գերեզման։ [ էջ ]Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով. – Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեղուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց առավոտ անկողնեն չելլել, որպեսզի կեսրարը մտներ ննջասենյակը և սկսեր պոռալ, մնացածը ինք գիտեր, թե ինչպես պիտի կազմակերպեր։Աղավնի առավոտ մը կանուխ արթնացավ, շորերը հագավ, կամաց մը վար գնաց և պարան մը բերավ ու հագված վիճակի մեջ դարձյալ մտավ անկողինը՝ պարանը գրկած։Հարսի գուշակածին պես՝ Հաճի Մարկոս աղա առավոտ արթնցավ, մեկ նայիր՝ հարսը գա, երկուք նայիր հարսը վար իջնա, երեք նայիր, բայց հարս չիկա։ – Շուն շանորդի, – գոռաց հանկարծ հրեշը, – դուն տահա [ էջ ]պառկե՞ր ես, արեր պորտիդ վրա է ծագեր, – և մտավ հարսի ննջասենյակը և հայհոյանքներով վերմակը քաշեց։Հաճի Մարկոս աղա այս ընելը գիտցավ, հարսը, նախկին հլու գառնուկը, այս անգամ ինքն ալ գազանացավ և պարանը ձեռքը բռնած վազեց դուրս դեպի տանիքը և սկսավ պոռալ ու ճչալ. – Շուտ հասե՜ք, օգնեցե՜ք, չեմ ուզեր, եկեք աստծո սիրույն, շու՜տ եկեք։Հաճի Մարկոս աղա վազեց տանիքը, բոլորովին այլայլված վիճակի մեջ, կը ջանար հարսի բերանը գոցել, որ չի պոռա, բայց այդ ընելով պատահարը ավելի եղերական կը դարձներ, որովհետև բառը կիսատ թողած, երբ Հաճի աղան բերանը կը գոցեր, հարսը բերանը ազատ տեսնելուն պես բառը կը վերջացներ՝ դուրսիններուն տալով ճիշտ ու ճիշտ պատկերը օգնության հասնելու եղելության մը, խեղդվուքի մը։Հովհաննեսը առտուն կանուխ գացեր էր տունեն դուրս, Պողիկը արդեն տունը չէր մնար, միայն Աննա խաթունն էր, որ տանիքին վրա իր ստվերը բերավ և ահաբեկված քաշվեցավ ետ՝ ներս երթալու և տախտակամածին վրա իյնալու և մարելու։Դրացիները հասան՝ կին, տղամարդ, նույնիսկ երեխաներ, և տեսան, որ Հաճի Մարկոս աղա կը ջանա հարսի բերանը գոցել։ Դրացիներու միջամտությամբ աղաղակը դադրեցավ, և հարսը արցունքներու մեջ և կտրած֊կտրած ձայնով մը ըսավ. – Այս հրեշը չար դիտում ունի, ահա պարանը, բերեր է, որ ինծիս կապե և իր չար միտքը ի գործ դնե, ալ չեմ դիմանար, ինծիս ազատեցե՛ք այս շանը ձեռքեն, տղուն երթալուն սպասեց, որ ամեն խաղ խաղա գլխուս, զավակիս գլուխը կերավ, ծունկերուս վրա տակավին վերքերը տեղն են, տեսե՜ք, – և բանալով ծունկերը, ցուցուց վերքերը, որոնք տակավին չէին լավացած։Հաճի Մարկոս աղայի լեզուն, առաջին անգամ ըլլալով, քաշվեցավ և չի կրցավ պատասխան մը գտնել։ Բոլորը սկսան նայիլ Հաճի Մարկոս աղային վրա աչքերնին չռած, կիները սոսկում մը ունեցան Հաճի Մարկոսեն և սկսան ետ֊ետ քաշվիլ։Հարսի կեստրոջ աչքերը կարմրած էին և ինկած դուրս, [ էջ ]ձեռքերը կը դողդղային, լեզուն դեպի կոկորդը կը փախչեր։Տղամարդիկ Հաճի աղան ներս տարին, իսկ կիներն ալ՝ հարսը։ Ներս գալերնուն գտան Աննա խաթունը, որ տախտակամածին վրա կռնակի վրա փռված էր, անշնչացած վիճակի մեջ, դեղնած։Կիները անմիջապես ջուր թափեցին խեղճ կնոջ վրա, քթին վառած ծխախոտ տվին, որմե հետո աչքերը բացավ և շուրջի բազմութենեն երկյուղած և ապշահար՝ սկսավ լալ և աղաղակել․ – Ինծիս գերեզման տարեք, թաղեցեք, այս տեսածներս չի տեսնամ ։Դրացիներու համար այլևս պարզ

1

ճիրիդ― նետ, նետախաղ

2

մեծ հորեղբայրս էլ ձիու սիրահար էր, ձիու խաթեր էլ մեռավ։

3

ոնց որ, ասես

4

ծեր

5

հրապուրվել, տարվել

6

եթե

7

Որ գնաս՝ քեզ բարի ճանապարհ, ուղիղ դաշտը քեզ ճանապարհ։

8

արցունք թափել

9

Շամ – Դամասկոս

10

մենշուր – հռչակավոր

11

իբրև թե

12

փայլ տալ

13

սևացավ, մթնեց

14

դառնալ

15

աճայիբ― մի՞թե

16

փուշտ – սրիկա

17

ոտներ

18

արդեն

19

եղունգ

20

բաղարսըղ դեոմմեսի – աղիքների հանգրիճում

21

դույլ

22

լրագրի կտորտանք

23

թաշկինակ, աղլուխ

24

մեջք, գլուխ

Назад