Ես ակամա մի կողմ եմ ցատկում£ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արգինային® Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին£
Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած£ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք չի դարձնում դրան£ Կանգ առնելով, նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ£ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը£
–Արգինա,– խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը®
ՎԵՐՋԵՐԳ
Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£
Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£
Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի ձորը£ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա£ Նա նայում է գյուղի կողմը£ Իսկ գյուղում գարուն է, և ձվածան հավերը կչկչում են զիլ£
Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին£ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ£ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ£ Ահա և գյուղի հանգստարանը£ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը£ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝ Արգինա, դու ծաղիկ էիր սիրում®Դու էլ ծաղիկ էիր անթառամ®
Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել®
Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա®
Ես երկար կանգնում եմ լռին և ինձ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի շշնջում է. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ®»:
Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը£ Ներքևում՝ ձորում, փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£
Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն…
=========================
Ւ Ր Ւ Կ Ն Ա Յ Ւ Ն Ա Ղ Ջ Ա Մ ՈԻ ՂՋ
®Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին£ Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին£ Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր£ Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ®
Այնտեղ, հնդկական Սուրաթ քաղաքում, այստեղից հազարավոր կիլոմետր հեռու, չնայած դեկտեմբեր ամսի վերջերին, ինչպես ուշ գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ®
… Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս£ Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է£
Օդը նոսր է, եղյամի պես սառը£ Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին£ Որովհետև այնտեղ են անցել մանկության ու պատանեկության հրաշունչ օրերդ, և այդ օրերը հավիտենորեն անբաժան են քեզանից՝ քո վաղանցուկ կյանքի արշալույսից մինչև մայրամուտ£
Իմ հայացքն ակամայորեն ընկնում է ապակեպատ երկարուկ պատշգամբին, ուր իր անշարժուն դիրքով՝ ասես աշխարհից տարանջատ, նստած է մեծ մայրս£ Նույն դիրքով, ինչպես երեկոյան թողեցինք նրան£ Ես դանդաղ բարձրանում եմ պատշգամբ և, մոտենալով նրան, նստում եմ թախտի ծայրին£
–Բարի լույս, Շահում այա, ո՞նց ես£
Ինքն իրեն անլսելի ինչ-որ բան է մրմնջում£ Ձեռքս դնում եմ չորչորուկ ջղուտ ձեռքին, նա իմ մատներն արագ առնում է տաքուկ ափերի մեջ և, կարծես ի պատասխան իմ հարցի, թեպետ, գիտեմ, չի լսել ինձ, ասում է.
–Գլուխս, է¯, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ®– ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով,– մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ£ Ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է¯, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի®
Դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ տարուբերում է գլուխը, երբեմն ննջում՝ դեմքն իջեցրած կրծքին, բայց մի կիսավայրկյան միայն, կրկին բացվում են աչքերը, նայում է դուրս, թեպետ վաղուց, մի տարուց ավել է արդեն, ինչ զրկվել է տեսողությունից էլ, լսողությունից էլ£ Լույսն ու խավարն է նշմարում սոսկ՝ մնացածը մշուշ է ու լռություն£
… Այդ լռության ու մշուշի մեջ երբեմն առ երբեմն զարկում են թմբուկներ, զլում են զուռնաներ, համբարձման տոն է, ջահել հարսն ու աղջիկներ՝ նոր շորեր հագած, ծփուն ծամերին գույնզգույն ժապավեններ ու ակներով սանրեր, շուրջպարի երգում են, և նրանց մեջ ամենից գեղեցիկն ինքն է, և իր ձայնն էլ ամենից դուրեկանն է, մեներգը ինքն է երգում.
-Իմ ծաղիկս քաղա¯ծ է®
Խումբը, գարնան հովի հետ, թռցնում է երգը.
-Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն®
Նորից ինքը՝
– Բարձր սարին պահա¯ծ է®
Ու նորից խումբը՝
– Ջա¯ն, ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®
Տոնախմբությունը դեռ երեկ էր սկսվել, աղջիկները, խմբերի բաժանված, հանդերից գունեղ ծաղիկներ են քաղել, կավե կճուճների մեջ աղբյուրներից հավաքած ջուր լցրել և, ծաղիկները դնելով այնտեղ, տարել եկեղեցի, որպեսզի ժամերգությանը օրհնի տերտերը£ Իսկ հետո, կճուճներն առած, երգելով շրջել են տնետուն՝ օրհնված ծաղիկներից դնելով խնոցու վրա, որ կարագն անպակաս լինի, կապել կովերի պոզերին՝ որ կաթն առատ լինի, օրհնած ջրից ցողել են դաշտերի վրա, որ շուտ հասնի արտը®
Երգն արձագանքվում, գյուղը երեք կողմից շրջափակված բարձրակա ժայռերում բեկբեկվում է.
Իմ ծաղիկս քաղա¯ծ է,
Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն,
Բարձր սարին պահա¯ծ է,
Ջա¯ն ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®
Շուրջպարի ժամանակ ինքն զգում էր ինչ-որ մեկի ուշակալ հայացքն իր վրա, ու սիրտ չէր անում բարձրացնել աչքերը, թեպետ ներքուստ զգում էր, գիտեր, թե ով է£ Ինքը, իհարկե, լսել էր նրա մասին, բայց երեկ, երկդասյա վարժարանից տուն վերադառնալիս առաջին անգամ տեսավ մոտիկից. Դերունց թաղում էր դա, իրենց տնից ոչ այնքան հեռու, քարքարոտ նեղ կածան էր, անհնարին էր, որ մեկը մի կողմ չկանգներ՝ մյուսին ճանապարհ տալու£ Երևում էր, տղան վաղուց էր սպասում այստեղ, սակայն, իրեն տեսնելուն պես, չգիտես ինչու, ձևացրեց, թե իբր հենց այնպես, արահետն ընկած գնում է դեպի վարժարան£ Հասան իրար, և, տղան քիչ խռպոտված, բայց համարձակ ձայնով ասաց. «Մի րոպեով կարելի՞ է, օրիորդ, խոսք ունեմ ասելու»£ Ինքը մի վայրկյան նայեց միայն, լոկ սև հոնքերի տակից այրող նրա սև աչքերը տեսավ և պատանեկան խավամազով երիզված շուրթերը, որոնք թեթևակի ժպտում էին£ Աղջիկն արագ փախցրեց հայացքը ու մնաց կանգնած՝ անկարող մի քայլ անելու£ «Ներեցեք, խնդրում եմ,-ասաց տղան շփոթված ժպտալով, – ես Գրիգորյան Մուխանի տղան եմ, անունս Նիկոլայ է, վաղուց է, ինչ գյուղում չեմ լինում, գուցեև չճանաչեք ինձ® Բայց ես® Քանի օր է, ուզում եմ խոսել ձեզ հետ, չի հաջողվում, ժամանակն էլ սուղ է, կարևոր գործով շտապ տեղ պիտի գնամ®»: «Այդ բոլորն ինչո՞ւ է իրեն ասում. ինքն առանց հեր մի աղքատ աղջիկ, նա՝ հարուստի տղա»£ Նորից նայեց տղային և զգաց, որ վերջ, ամբողջ կյանքում չի մոռանա նրան£ Ուզենա էլ՝ չի կարողանա մոռանալ£ «Իմ ընտրած ուղին դժվար ուղի է, միայն դու և ուրիշ ոչ ոք, միայն քեզ հետ կարող եմ անցնել այդ ճանապարհը»£ Շահումը, ոնց որ երազի մեջ, լսում ու ոչինչ չէր կարողանում ըմբռնել նրա ասածներից£ «Այն օրվանից, ինչ եկա վարժարանի վարիչ Հայկ Շաքարյանի մոտ, և այնտեղ, միջանցքում, պատահաբար տեսա ձեզ, քուն ու հանգիստ չունեմ,– նկատելի շփոթմունքով շարունակեց տղան£– Մի խոսքով, ես ուզում եմ մերոնց ուղարկել ձեր տուն»£ Նիկոլայը ակամա փորձ արեց՝ բռնելու աղջկա ձեռքը, սակայն Շահումը, ասես մատները կրակի կպան, արագ ետ քաշեց ձեռքը ու փախավ դեպի տուն՝ չհամարձակվելով (ախ, այնքան էր ուզում) գոնե մի անգամ նայել ետ£
Տանը, ինչպես թռչնակը վանդակում, նա պատեպատ էր զարկվում, մեկ խնդում, մեկ արտասվում էր՝ անհանգիստ նայելով լուսամուտից, և նրան շարունակ թվում էր, թե օդը չի հերիքում£ Երեկոյան ամեն ինչ պատմեց մորը՝ ավելացնելով, որ կամ նա, կամ էլ ոչ ոք£ Մայրը՝ Թագին, անօգնական, մի տեսակ ասես անտեղյակ, նայում էր աղջկան, չնայած, իհարկե, զգացվում էր, որ գիտեր արդեն այդ մասին, հարևաններն էին, երևի, իրենց միասին տեսել£ «Ախր, սար ու ձորի տարբերություն կա ձեր մեջ, մենք՝ ով, նրանք՝ ով,– խոսեց մայրը ընկճված ձայնով, նրա տեսքը խեղճ ու ողորմելի էր, Շահումի սիրտը միանգամից ճմլվեց կրծքի տակ£-Նիկոլայը, խոսք չունեմ, վատ տղա չի, ուրիշ երկրներում էլ, ասում են, ուսում է ստացել, կրթված, գրագետ, իզուր տեղը չի, որ նրան կարմիր պարտիզան են ասում£ Բայց ծնողները, հատկապես մերը, չեն համաձայնվի® Դա գլուխ եկող բան չի , բալաս, գործ չունես, մտքիցդ հանիր նրան®»£ Եվ հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից£ Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.
Խաչենը փրփրում է,
Ափերը քրքրում է,
Ամեն քեզ տեսնելիս՝
Սիրտս թրթռում է®
Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս£ Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն®
… Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը£ Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ®
Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£
–Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£
Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£
–Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր,– նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£
–Գտնելու եմ, այա,– հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես,-անպայման գտնելու եմ£
–Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®
–Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£
Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£
–Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,– ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£
Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց£ Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից£ Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում£
Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը£
…Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու£ Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից£ Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան£ Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու£ Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը£ Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության, ուրեմն անիմա՞ստ է եղել իր կյանքը մինչև հիմա® Ստացվում է, որ, այո, անիմաստ ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի® Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից® կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ£ Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին£ Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը գետնին, տրոփող սրտով լսեց տերտերի օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն£ Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ®»£ Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. «Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես», արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ»£ Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում£ Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն£ ''Միթե նախանձում է,– Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ£– Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն£ Բայց ի՞նչ պիտի իմանա»£ Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ»,– անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£