ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԱԴՅԱՆ ԼԵՎՈՆ 2 стр.


– Քեզ դուր է գալիս, չէ՞, մեր գյուղը£

– Այո, գեղեցիկ գյուղ է£ Հանդ ու սարերով, անտառներով շրջապատված, հեքիաթային:

– Գարնանն ավելի է գեղեցկանում, – ուրախացած ասում եմ ես, որովհետև իսկույն տեսնում եմ՝ նրա մեջ կրկին հետաքրքրություն է առաջանում զրույցի նկատմամբ£– Ծառերը ծաղկում են, այգիներում ճռվողում են թռչունները, անտառից լսվում է մայր կկվի ախորժալուր ձայնը®

Աղջիկը հանկարծ շրջվում, ցույց է տալիս գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի տակ քիչ առաջ նստած էր ինքը և ասում է.

– Այդ դեղձենին նույնպե՞ս ծաղկում է£

– Այն էլ ո¯նց, – ետ շրջվելով պատասխանում եմ£– Գյուղում առաջինը հենց այդ դեղձենին է ծաղկում£

– Եվ դու, իհարկե, կտրում ես ծաղկած ճյուղերը, – ասում է նա£

Ճշմարիտն ասած, կյանքում այդ ծառից մի ճյուղ անգամ չեմ կտրել£ Ինչի՞ս է պետք£ Բայց չգիտեմ ինչու, ասում եմ.

– Այո, կտրում եմ, շատ գեղեցիկ ծաղիկներ ունի՝ կարմիր, մանուշակագույն£ Կտրում եմ հատկապես այն ճյուղերը, որոնց վրա ծաղիկներ շատ կան£

Աղջիկը նայում է ինձ ոչ այն է զայրացկոտ, ոչ այն է դառնացած, և ասում է.

– Եվ չես ափսոսում, չէ՞®

– Ի՞նչը, – քիչ է մնում բռնի ծիծաղս£

– Ծառը, – ուղիղ նայելով ինձ, ուշացումով արտասանում է աղջիկը£– Աբիկ, խոսք տուր, որ այլևս այդ ծառից երբեք-երբեք ոչ մի ճյուղ չես կտրելու£ Չէ՞ որ այդ ճյուղերը ևս ապրել են ուզում, – ավելացնում է նա՝ երկար նայելով աղջամուղջի մեջ կանգնած մենավոր դեղձենուն£– Նրանք նույնպես սիրում են կյանքը, սիրում են գարունը£ Երբ դու կտրում ես այդ ճյուղերը, նրանք կորցնում են իրենց գարունը£ Հասկանո՞ւմ ես, նրանք մեռնում են հավիտյան և այլևս երբեք չեն տեսնում այն ծաղիկները, որ լինում են ամեն տարի, երբ գալիս է գարունը, և ծառերը ծաղկում են նորից£

Առաջին անգամ եմ լսում, որ դեղձենու ճյուղերը նույնպես ապրել են ուզում և որ, իբր, նրանք նույնպես սիրում են գարունը£ Շատ է զարմանալի£ Բայց այստեղ ես հանկարծ հիշում եմ. պատահում է, հենց այնպես կացնով խփում ես ծառի բնին, և իսկույն ջուր է հոսում կտրված տեղից£ Ով գիտի, գուցե ծառերն էլ լաց են լինում և այդ ջուրը՝ արցունքն է նրանց£ Ես խոստանում եմ, որ այլևս չեմ դիպչի ոչ մի ծառի, առավել ևս՝ մենավոր դեղձենուն£ Ուզում եմ էլի ինչ-որ բան ասել այդ ուղղությամբ, բայց արդեն ուշ է, որովհետև հասել ենք մեր դարպասին, և մեր շունը՝ Չալկան, երկար ականջները ծափ տալով, նետվում է մեր ոտքերի տակ, ուրախությունից այս ու այն կողմ է նետվում, թավալվում գետնին, ինչ-որ ձայներ հանում£

– Չի մոռացել ինձ, – հրճվում է աղջիկը, խոնարհվում, գրկում է Չալկային£ Չալկան գլուխը թեքած, անքթիթ նայում է նրան, պոչով ավլում գետինը, ուրախությունից կրկին թավալվում£ Հիմարացել է լրիվ£

Մենք մտնում ենք բակ, և ես կանչում եմ.

– Մա¯մ®

Քիչ անց բացվում է պատշգամբի դուռը£ Մազերը գլխին փունջ արած՝ սանդուղքին հայտնվում է մայրիկը£

– Էդ որտե՞ղ ես, այ տղա®

Սակայն մայրիկը չի հասցնում հանդիմանել ինձ, մի պահ զարմանքով նայում է ինձ հետ եկած աղջկան և շտապ իջնում է սանդուղքներով£

Ես մեկ աղջկան եմ նայում, մեկ՝ մայրիկին£

– Արգինա®– Մայրիկը ձեռքերը տարածած ընդառաջ է գալիս և, անկարող զսպելու արցունքները, աղջկան առնում է գիրկը£– Իմ սիրելի, իմ հարազատ աղջիկս® Այս ո՞ր քամին է քեզ բերել մեր կողմերը®

Եվ զարմանալի բան. աղջկա այտերով նույնպես հոսում են արցունքները£ Մարդ չի կարողանում հասկանալ այս կանանց. նրանք ուրախության ժամանակ անգամ լալիս են, փոխանակ, ընդհակառակը՝ ծիծաղելու£

– Աբիկ, – արագ շրջվելով իմ կողմը, ասում է մայրիկը£– Շուտ վազիր գրասենյակ, հայրիկին գտիր, ասա թող գա տուն£

Ես սլանում եմ դեպի կոլտնտեսության վարչության շենքը, որն այնքան էլ հեռու չէ մեր տնից£

– Ասա, թող շուտ գա, – իմ ետևից ձայնում է մայրիկը£– Ասա Արգինան է եկել Բաքվից®

Բաքուն է ուրեմն այդ քաղաքը® Եվ ոնց է, չկարողացա կռահել£ Եվ դեռ ասացի, որ աշխարհագրություն լավ գիտեմ£ Ամոթ ինձ£

2

Մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Ես առաջին անգամ եմ այդպիսի անուն լսում, և այն ինձ անչափ դուր է գալիս£ Ինձ դուր է գալիս ոչ միայն նրա անունը, այլև այն, որ նա միշտ ժպտում է, և նրա ժպիտը անկեղծ, սիրալիր ու մի քիչ էլ թախծական է£

Ես նայում եմ դիմացի անտառապատ բարձր սարին, որը Մատուռի ձորից ելնելով, բուրգաձև բարձրանում, հասնում է մինչև երկինք£ Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար ու ձոր անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արգինան£

Այո, մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Սիրուն է Արգինան£ Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով£ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել£ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա£ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արգինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում£ Արգինայի նմանը չկա£

– Վըշ-շ-շ, վըշ-շ-շ®-դարերից եկող իր հնամյա երգն է մանում մեր Բարակ ջուր գետակը, և անտառի խորքից մերթ ընդ մերթ նրան ձայնակցում է բուն՝ երկար ու տագնապալից£

Արմունկներով պատշգամբի բազրիքին հենված, ես լուռ ունկնդրում եմ գիշերային ձայները£

Այգում հազիվ տեսանելի օրորվում են ծառերը, և իրիկնային լռության մեջ ես պարզորոշ տեսնում եմ, թե տերևներն ինչպես են օդում թրթռում, հետո, կամացուկ իջնում հողին£ Այգու խորքում՝ ոչ այն է ցանկապատում՝ մոշի թփերի մեջ, ոչ այն է ծառերի տակ, իրար ընդհատելով, անհոգ, անդադար երգում են ծղրիդները£

Նայում եմ երկնքին£ Այսօր աստղերն աներևակայելիորեն պայծառ ու խոշոր են£ Մեծ, կլոր լուսնյակը թափընթաց սահում է անդնդախոր ձորերի, անտառների ու լեռների վրայով՝ արար աշխարհ ողողելով իր արծաթ շողերով£

– Պապա, – ասում եմ ես, – լուսի՞նն է հեռու, թե Բաքուն£

Հայրիկը ծիծաղում է£

– Դու արդեն մեծ տղա ես, – ասում է նա, – և քեզ համար ամոթ է այդպիսի հիմար հարց տալը£

– Ինչո՞ւ£

– Նայիր երկնքին£ Ի՞նչ ես տեսնում էնտեղ£

– Աստղեր£

– Հետո՞:

– Լուսին:

– Ճիշտ է£ Իսկ Բաքուն երևո՞ւմ է£

– Ոչ£

– Դե, ուրեմն, գնա ու լավ մտածիր, տես, թե ո՞րն է ավելի հեռու£

Իմ հարցը երևի շատ էր բարդ, որովհետև հայրիկիս պատասխանն ավելի բարդ էր. ես ոչ մի բան չհասկացա նրա ասածից£ Հայրիկս սիրում է հանելուկներով խոսել: Փիլիսոփայելու ժամանակ է գտել£

Կաղնախաչ բարձր սարի կողմերում հրացանի կրակոց լսվեց: Կրակոցից լուսինը ճոճվեց տեղում ու կրկին շարունակեց ճանապարհը մուգ կապույտ երկնքով£

Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց£ Որսորդներ են երևի£ Ես նորից ու նորից մտածում եմ Արգինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում£ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին® որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը£

®Արգինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան£ Այդ շրջազգեստի մեջ նա ուղղակի սքանչելի է£ Ես նրան ասում եմ£

– Դու հիմա ավելի ես գեղեցկացել£

– Ճի՞շտ, – Արգինան ծիծաղում է, իսկ այնուհետև, իմ ձեռքն առնելով իր տաք ափերի մեջ, ժպտալով ասում է®– Գյուղի օդը վերցնում եմ երևի£

Հայրիկը նույնպես անչափ ուշադիր ու սիրալիր է Արգինայի նկատմամբ£ Ճաշի ժամանակ, սեղանի մոտ նստած, ես գաղտնածածուկ հետևում եմ հայրիկին և նկատում, թե ինչպես է նա ամեն անգամ շփոթվում՝ Արգինայի հայացքին հանդիպելիս, և բերկրալից ժպիտը չի իջնում նրա դեմքից, իսկ աչքերը անընդհատ շողում են խնդագին£

Այդպես ուրախ տրամադրությամբ ՝ ես հայրիկին միայն տոն օրերին եմ տեսնում և զգում եմ, որ այսօր ևս տոն է նրա համար, գուցե նույնիսկ շատ մեծ տոն£ Եվ ես քիչ է մնում խելքս թռցնեմ հետաքրքրասիրությունից, որովհետև վերջապես մի կարգին չգիտեմ, թե ով է Արգինան և ինչ առիթով է եկել մեր տուն£ Հո ամառ չէ, որ ասեմ՝ եկել է հանգստանալու:

– Արգինա ջան, աշխարհում բարեկամությունից թանկ ու քաղցր բան չկա, – ասում է հայրիկը, կրկին լցնելով բաժակն ու դանդաղ ելնելով տեղից£ Հայրիկը սովորություն ունի՝ մի բաժակ խմեց թե չէ՝ կսկսի իրար ետևից կենացներ առաջարկել£

– Ի՞նչ ես կանգնել, նստած խոսիր, – անչար դիտավորությամբ ասում է մայրիկը՝ մոշի թանձր գինի լցնելով իր ու Արգինայի համար£

– Չէ, Արուս, դու չգիտես, գյուղխորհրդի նոր օրենքով՝ թամադան պիտի կանգնած խոսի£

Արգինան մանր ծիծաղում է, ատամները փայլում են, իսկ հայրիկը շարունակում է իր խոսքը.

– Այո, թանկ ու քաղցր բան է բարեկամությունը, ընկերությունը, առանց բարեկամության, առանց ընկերության, ոնց որ աշխարհն առանց արեգակնային արդար լույսի® Բարեկամությունը կրկնապատկում է ուրախությունները և կիսով չափ կրճատում դառնությունները£ Նույնիսկ հիվանդանալն էլ հաճելի է, երբ գիտես, որ կան մարդիկ, ովքեր քո կազդուրվելուն սպասում են ոնց որ ուրախալի տոնի£ Քո կենացը, Արգին®

– Չեմ հասկանում, Արգինայի կենացը քանի՞ անգամ կարելի է խմել, – կեղծ զարմանքով հարցնում է մայրիկը£

– Տեր աստված, սա ի՞նչ բնավորություն ունի£ Այ մարդ, ձայնազո՞ւրկ եմ ես, ինչի՞ ես խանգարում£ Երբ խոսում ես՝ ես քեզ խանգարո՞մ եմ: Չեմ խանգարում, չէ՞, բարի եղիր, դու էլ ինձ մի խանգարիր£

Երբ հայրիկը խոսում է, դժվար է գուշակել՝ երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում£ Հիմա, իհարկե, կատակում է£ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արգինայի կողմը£

– Բարի գալուստ, Արգինա ջան® Դու որոշել ես աշխատել մեր գյուղում£ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես£ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը£ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը£– Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում£– Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու£ Գլխավոր զոոտեխնիկ եմ£

– Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տանուտերն ես, – հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արգինային£

– Դե արի ու մի խմիր, – ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին£– Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն, – շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակյացների երկիր է: Մի բան պատմեմ` լսիր£ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում£ «Ի՞նչ է պատահել°°, – հարցնում են£ Մեծ եղբայրս ծեծել է», -ասում է£ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի£ «Ինչո՞ւ է ծեծել», – հարցնում են£ «Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել», -ասում է£ – Արգինան լիաթոք ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.– Արգինա ջան, էս մեծ աշխարհում մեկը չեղավ, որ հասկանար ինձ£ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես- Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչ մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ£

– Շատ լավ եղավ, – ասում է մայրիկը ծիծաղելով£– Նորմայից ավել մի խմիր£

– Արուս, էսօր կարելի է, – ասում է հայրիկը՝ նայելով Արգինային£– Էսօր առանձնահատուկ օր է, թանկագին հյուր ունենք£ Գնա մի ուրիշ շիշ բեր£ Ի միջի այլոց, – ավելացնում է նա, – կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի£

Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£

Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£

– Մամ, – ասում եմ ես£– Մամ®

– Ի՞նչ է, Աբիկ ջան£

– Մամ, մեր ի՞նչն է Արգինան£

Մայրիկը զարմանքով նայում է ինձ£

– Դու ցնորվե՞լ ես, այ տղա, – ժպտում է նա£

– Ոչ, բոլորովին, – ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով, – մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£

Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.

– Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա, – և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£

3

Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ£

Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ£ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ£ Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արգինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու£ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արգինայի մասին£ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում£ Մայրիկն ասում է, որ Արգինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը£ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է միևնույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար£

– Արգինան նրա միակ աղջիկն է, – ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային, – անսպասելի հարցնում է մայրիկը£

– Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£

– Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր, – ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£

– Չալկան էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£

Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£

– Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£

– Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի, – հպարտությամբ ասում եմ ես£

Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£

– Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ, – քրթմնջում եմ ես, մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:

– Շա¯տ, – արտաբերում է Արգինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու տոնին£

– Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ, – ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին£ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր, ամաչեիր գոնե£ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի£ Իսկ Արգինան, – այ կեցցե նա, – ամենևին էլ չի նեղանում£ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն խճողում է մազերս£

Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու£

– Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ, – անակնկալ հարցնում է£ – Լա՞վ ես սովորում£

Հարցն իսկապես անակնկալ էր, բայց ես գրամ անգամ չեմ շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն, թե ինչու) £

– Գերազանց, – ասում եմ

– Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, – ձեռք չի քաշում Արգինան£

Եթե դարձյալ ասեմ «գերազանց», նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է, – ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի£ Ուստի ասում եմ.

– Ոչինչ, չորսի ու երեքի արանքում£

– Այ, դա արդեն բանի նման չէ, – դժգոհությամբ գլուխն օրորում է Արգինան£

Ես ինքս էլ հասկանում եմ, որ «բանի նման չէ», բայց ինչ կարող եմ ասել£ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.

– Ինչո՞ւ£

– Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®

– Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£

Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

– Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£

Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£

Назад Дальше