ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ - Դավթյան Ֆեմիդա 3 стр.


Ամենայն հայոց նախագահ, ես մարտի 27-ից ոչ ամենայն, ոչ էլ հայոց Ֆեմիդաս,ազգային աղետ եմ, էկոլոգիական աղետ, կաշառքի վարակակիր, աղետ Աղ Վանա ձկների, Տավուշի սառնորակ ճահճի, «Աբովյան» ԲԿՀ-ի «նարկոպոռնոգժա-բանտի»։ Խեղճ համակարգը ես եմ վարակել, թեև ՀՀ-ում երբեք չեն ասի, որ դա համակարգ է։ Ես տղամարդավարի խոստո-վանում եմ։ Եթե դժվար է խոստովանել, ապա ես կաշառքի վարակակիր եմ և վարակել եմ համակարգը, չէ՞ որ համակարգի վարակը չեմ կրել։ Թույլ կտա՞ք իմ վարակակիր մատերիայի ձևը տանել Ձեր երկրից, փրկել Ձեր երկիրը և ինձ։ Ֆեմիդա Դեռ Շղթայված։


24

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Հասցես-նույնը

ՀՀ 

ԱՆ

«

Աբովյան

»

ՔԿՀ

ի

ԿՊՎ

կալ

.

Ֆելմիրա

Դավթյան

Ֆեմիդա


Դիմում խոստովանություն

Պարոն նախագահ

Կանգնել եմ Ջ. Սորոսի «բաց հասարակություն» ուսումնասիրության վիճելի միակ կետից բխող դիլեմայի առաջ։ Ինչպես մտածում եմ, ձեր պետության միակ անուղեղ անուղղելին ես եմ մնում։ Ձեր ուղղիչում ուղղվում եմ, ուղղվում, բայց անուղղելի եմ մնում։ Ելք չկա։ ՈՒզում եմ, երբ Նորին մեծության կամքը «թամամվի» (ներեցեք թուրքերեն բառիս համար, հոդվածս չավելացնեք, այդ բառը փոխ է առնվել զինդերենից, փոխ. բառար. 1962թ. Էջ 782) վտարեք շենշող Հայաստանից։ Այստեղ էլ վիճակս վիճակ չէ։ Բանտի բանտը ուրի՜շ բան է, պարսիկներին էլ չեմ ցանկանա։ Հայաչարի բանտում էլ չեմ հարմարվում։ Հաստատ հայ չեմ, սրանց էլ չեմ նման։ Առավոտյան զարթնում եմ, ասում `բարի լույս մեծն հայոց պոռնիկներ։ Վերջ։ Բոլորը նեղանում են։ Նույնն ասում եմ նարկոմաններին, խարդախներին, գժերին։ Մի խոսքով, չնեղացած մարդ չկա։ Նարնջի հյութ եմ ուզում, « Ջերմուկ են» տալիս, ասում եմ, ինչու՞։ Պարզվում է բառի մեջ «ջ» կա։ Ես իինչպե՞ս դիմանամ։ Գոնե մի էլիտար տիկին բերեն, աչքերի խորությամբ ուղեղի ծալքերը հաշվեմ, օրերն անցնեն։ Գանգուղեղի կրիզիս է, կրիզիս Նախագահ ջան. Բանտը նարինջ չէ, միտքս 1 տարի է ազգային չէ, 99% մտքերից թթված կիտրոնի հոտ եմ առնում։ Մի խոսքով, ես մենակ եմ այս հզոր կառույցում, կույր Ֆեմիդան եմ, մարդ չեմ տեսնում։

25

Չգիտեմ ինչ անել։ Չերնիշևսկու օրն եմ ընկել։ Մեղավոր*ր եմ, որ մոտովս հայ անցավ` «թրքացա» Կարևորը, հասկացա, որ հայերենից հայերեն թարգմանելը ողբերգություն է, հայի դիվանագիտությունը` ուտոպիա։ Երբ ինձ համար ապրող և առանց ինձ հաստատ մեռնող խելագարներին օգտագործելով, պետական ազգային գերհզոր մտածողությունը ինձ հայաբանտ բերեց, համոզվեցի, որ անհամատեղելի են մարդը և գոյամարդը։ Իմ փոխարեն իրենք ինֆարկտ տարան։ Նույնը կլիներ, երբ գնալս լսեին։ Ես մեղավոր չեմ, որ հայկական ֆիգուրներով շախմատ խաղալ չեմ կարող։ Կարևորը, կողմ եմ, որ ՀՀ-ն դառնա շախմատի հայրենիքը։ Ձեռք չեմ տվել, որ խաղամ, ձեռքով հրել եմ' շպրտելու միտումով։ Ոչ' խենթաբույժ եմ, ոչ հոգեբույժ։ Արհամարհանքից ու քննադատությունից գոյն է ոխակալում։ Ես ծիծաղում եմ։

Մի ժամանակ վստահ էի' Մայր Հայաստանի հուշարձանը իմ պատկերով է լինելու և կոչվելու է ''փրկչամայր''։ Տեսնու՞մ եք, ինչ ''ռոմանտիկ'' խելագար եմ։ Հիմա մտածում եմ, որ լավ հարևանի ծառի շվաքը անհուսալի ծնողի չբացվող անձրևանոցից լավ է։ Սա ռեալիզմ է։

«Փրկչամոր» արձանը հարևան Վրաստանին էլ կսազա, ֆրանս ռուսական շախմատային դաշտում ''Դևդեն'' ն էլ խաղա

Մի խոսքով,, նախագահ հայոց ես, հե~չ, բայց այս բանտը փրկեք ինձանից։ Խղճացեք հայերին։

Իմ միայն «հիվանդությունս» է հայկական։ Մինչև ՀՀ-ի սահմանը չանցնեմ, բուժում չկա Ամեն օր « նկատողություն» եմ վաստակում։ Դե, հասկացանք, էլի, հայ չեմ, սուրբ չեմ, «Միակ» հանցագործն եմ։ Անշնորհք արյունս էլ չի վերջանում, որ ձեռք քաշեն ինձանից։ Հայոց Դանթեականում եմ։ Առաջ Հայաստանից։

Առա՜ջ Հայաստա'ն Ֆեմիդա Շղթայված։


26

Ամենայն հայոց հանճարեղ նախագահին Ամենայն հայոց հանցագործից

Դիմում

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, ազգությունից, համակարգի պատիժը մենակ այս պետության մեջ կրելուց, հայի շնչած օդը շնչելուց։

Լեգիտիմ նախագահիդ հրամանով հայկականը ինձ ձերբակալեց և մեղադրեց իրենց հիշողության և համակարգի հիդրածնության մեջ։

Այո', ես այս տարածքի միակ պետական մտածողության կրող տղամարդն եմ, բայց հրաժարվում եմ համակարգի հիշողության և որձէգերի հիշողության պատասխանատվու-թյունից։ ԴՆԿ-ի անալիզը իրականացնեն ոչ հայ մասնա-գետները։ Հրաժարվում եմ հայի քննությունից։ Մազոխիզմը իր գենետիկ ծագումը կարող է ինձ վերագրել։ Ստիպված եմ պատ-ռել մազոխիզմի դիմակը, հիվանդ գենի ուղեղային դեղահաբ խնդրել աշխարհից։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի տրամաբանական սիլոգիզմները բնական մարդուն անհասկա-նալի են։

Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, ուր կոռուպցիան համակարգ է, դեկանի պաշտոնը տարեկան 100000$-է, բայց սարքելիս սարքում են 300$-ի կաշառքի հա-մար։

Կաշառակերությունը այս պետության մեջ համակարգ է կամ նեգատիվ նկարի տակ։

Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որտեղ կաշառքի անվան տակ ձերբակալվածիս «Կալանքը գրավով փոխարինելու մասին» որոշման մեջ շեշտում են, որ գործիս նախադեպերն են Գազերովսկու, Մյուլլերի, Դոլգովայի գործերը և պատճառաբանում, որ գրավը կիրառելու դեպքում կարող եմ փախչել երկրից։

27

Արդարադատությունը սադիստական մաֆիայի մենա-շնորհն է` ընդդեմ Ֆեմիդայի։

300$ կաշառքի չնայող ՀՀ-ում, եթե 300$-ի համար փախչող-ներ լինեին, ՀՀ-ն վաղուց դատարկ կլիներ և ղարաբաղյան կլանը իր պուլտով քաղաքական ու թուրքական հալածանքների չէր ենթարկի նույնիսկ հայագետիս` թուրք որակելով։ 30 տարի հայ կրթող հայագետս գիտակցաբար եմ հայտարարում, որ ամեն ազգից եմ, բացի հայից։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ եզակի հրաշամանուկ, 7 գրքերի հեղինակ որդուս զրկել են մորից, դպրոցից և նետել փողոց, երբ շներն անգամ տեղավորվում են շնանոցներում։ Քարապետության նախա-գահին 17 անգամ գրվել է այդ մասին, բայց վերջինս ցավից հաճույք է ստացել և թքած է ունեցել։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի հացը նարկոպոռնոգժաբանտում չեմ ուտում արդեն 1 տարի, որ արժանապատիվ հայերն ուտեն։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ քաղաքական պատվերը վերածվում է կաշառքի,3000$ փաստաբանն է վերցնում և անցնում բռնա-մաֆիայի կողմը։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն քար-հոգի, քար-սիրտ քարապետությունից, որտեղ հարևան պետության նախագահի նկարը դնում են սև սգերիզ շրջանակում, իսկ երբ անբարոյական եմ կոչում երևույթը, գաղափարական «ազգա-յին պատվախնդիր կին մտավորականիս ազգանունով «Միասին», «Կաշառակերներ» կարգախոսներով և փակցնում ամբողջ քաղաքում ֆոտոակցիա կազմակերպում։ Այս հայ կոչված ցեղը չգիտեմ երբ է իջել ծառից և որ ծառից է նրա մաղը կախված մնացել, որ ուղեղի մաղով է ջրում մտքի փոշին։

Հրաժարվում եմ այս պետության քաղաքացիությունից, որի բանտում 1 տարի ապրելու համար կորցրել եմ ամեն ինչ և վերածվել ընչազուրկի և այժմ ծախելու ոչինչ չունենալով, սովամահության ենք ենթարկվում, ես` բանտում, որդիս` փողոցում։

28

Հրաժարվում եմ այն պետություն կոչվածի քաղաքացիու-թյունից, որի նախագահական ընտրությունները ամբողջովին կաշառքով ձայն գնելու զոռբայությունով լեգիտիմ խաղալու շոու էր։

Հրաժարվում եմ այն երկրի քաղաքացիությունից, որի բանասեր նախագահը 30 տարի բանասեր կրթած կին մտավորականին ուղարկում է հայաբանտ` ղարաբաղցի և տավուշցի հարազատ երեխաներին կերած մարդակեր կանանց հետ պատժվելու, ուղղելու, դաստիարակելու, այսինքն` տրաֆի-կինգի ենթարկելու, մարդակերների սովորեցնելու։

Հրաժարվում եմ ազգությունից :

Եթե իմ տեսած ճանաչածը հայն է, ապա ես իրոք հայ չեմ, ամեն ազգից եմ, միայն ոչ հայ։ Հայը նա է, ում կինը, քույրը, դուստրը վաճառքի առարկա է, հայուհին նա է, ով Դուբայում և Թուրքիայում մուսուլման որձի, ՀՀ- ում խաչքարի մոտ է չոքում ու համբուրում։ Այո՛։ Հասկացել եմ և ընդունում եմ, որ հայ չեմ։

Պարզ պատճառով։

Չեմ ստում

Չեմ նախանձում

Չեմ խաբում

Չեմ դավաճանում

Չեմ գողանում

Չեմ պարծենում, մեծամանիա չունեմ։

Դիմացինի ցավից չեմ երջանկանում, տխրում եմ։

Չեմ ների հրաշամանուկին փողոց նետող հային, հայի պե-տությանը, որը մղեց երեխային հուսահատության և հասցրեց նրան, որ դպրոցի բակում այրեց իր հայերեն դասագրքերը։

Հայերը սիրում են կրկնել, թե թուրքերը այրել են հայոց գրքերը։ Դրա համա՞ր 30 տարվա հայագետիս թուրք ասացիք, որ այրեք հայոց գրքերը որդուս ձեռքերով։

Հիմա գիտեմ, որ թուրքերը նույնքան մեղավոր են, որքան հրաշամանուկս։

Ցավից հաճույք ստացող ցեղը այնքան է ցավացնում դիմացինին, որ վերջինս ցավատանջ խորտակվի հենց իր վրա։

29

Հայը ցավ է տալիս, որ պատասխան ցավ ստանա։ Դրանից է միայն նրա հաճույքը դառնում լիարժեք։

Հրաժարվում եմ և համակարգի պատիժը մենակ կրելուց։ Պատրաստ եմ կալանք կրել աշխարհի ցանկացած բանտում, միայն ոչ ՀՀ-ում։ Այս աշխարհում միակ մեղքս այն է, որ հայ եմ ծնվել։

Հրաժարժարվում եմ հայիզմից և մեղքիզմից։


30

ՀՀ դատախազին

Ձեզ գրում եմ ոչ թե ակնկալիքով, այլ որոշակի նորմեր շրջանցած չլինելու համար։

Ճիշտ հայիզմին հայտնում եմ, որ չստացվի, թե արդար հային թողած, կլոր մոլորակին եմ դիմում։ Ես այս պետության միակ իսկական հանցագործն եմ, Պզո-ներն ինձ հետ չեն կարող համեմատվել։ 300$ կաշառք եմ վերցրելԱյդ օրվա հրամանը կատարելը բանտ բերեց ինձ։

Ոչինչ, հայեր, կդիմանամ, դուք մտածեք, թե նկարահանվող ֆիլմին ո՞նց եք դիմանալու, 420- իրական նկարված կադրերին ի՞նչ եք ասելու։

Արյունս եք խմելու։ Խմե'ք։ +1 է, չի օգնի հայիզմի տեսու-թյանը։ Ճարահատյալ պիտի ասեք գիժ է, իսկ խելոք աշխարհն ի՞նչ է ասելու։ Ոչ թե կասկածի տակ եք դնելու, այլ հաստատելու գենետիկ արյան գազանը և գենուղեղանին ախտը։

Պատժում եք ինձ, ուղղում։ Լավ է, ուղղված կգնամ, որ լավ գործ անեմ աշխարհի համար, որ հայիզմ ականից հեռու մնա մարդկությունը։

Հայիզմը բանտում արյունս խմել է ուզում։ Դա չի օգնի։ Սեփական արյունը մաքրելուց է պետք սկսել և անհավատու-թյունից ձերբազատվելուց։

Սա պարզապես, ի ներբող։

Հայ դատախազ, ձեր բարոյական ազգի պետության տված հային արժանի կերակուրը չեմ ուտում։ Այլևս ոչինչ չունեմ վաճառելու, ոչինչ։ Մի քանի զգեստ, որ վերցնեմ ու լքեմ ՀՀ-ն։ Արդարությանն ու բանտին եմ տվել ունեցածս։ ՈՒտելիքս սառ-նարանից գողանում են, ինձ սովի մատնում։ Կլանը։ Նարկո-պոռնոգժաբանտ առանձնասենյակները մեծ գումարներ յու-րացնող ների համար է, նարկոտրաֆիքինգի, բիզնեսմենների։ Ականջներիս բամբակը չեմ հանում, որ հայուհիների ազգային վարքը չլսեմ։ Ֆիլմի համար բոլորը նկարված է, բոլորը։ Հայ բանտի բաղնիքի աշխատող կալանավորը` թրաֆիկ Նանոն այստեղ ամիսը 2 քարտ պահանջում է լվացքի դիմաց, 1 քարտ էլ պետք է տաս, որ ամսվա մեջ լրացուցիչ 4 անգամ լողանաս։

31

Հայը հո թուրք չէ, մաքրասեր է, շաբաթը 1 անգամ 15 րոպե լողանում է։

Հայ կինը ՀՀ բանտի ՀՀ բանտում։

Ու՞մն է բանտի խանութը։ Որտե՞ղ է գրանցված, ո՞ր հարկային դաշտում, ոըտե՞ղ են ՀԴՄ կտրոնները։ Գուցե՞ բաղնիքի շեֆ կալանավորն է տերը։

Կալանավորի հասանելիք հում մթերքը պահեստ-ճաշա-րան-խանութ է շրջանառվում, հասկացանք, հայիզմ է, բայց իմ մթերքը ինչո՞ւ է անհետանում։ Մեկ խանութից նույն բանը գնելը, մի քանի անգամ գնելն է հայիզմի գաղափարական նորաբանությունը։ Հասկացա, որ հայ բանտում ինձ գրադա-րանում ձրի աշխատել չթողեցին, որ գիրք չկարդամ, հայհո-յանքից չփրկվեմ, նարկոմանի տվեցին, որ նարկոդարանը գործի։ ՈՒրախ եմ այս ազգի նվաճումների համար։ Ուրախա-նում եմ, որ բուժքրոջ ասեղը «թռչում» է։ Հային դա արժանի է։ Ես արժանի չեմ այս ազգին։ Անգլուխի դավաճանությունը չեմ մարսելու նույնիսկ այն աշխարհում։ Ատում եմ հայիզմ-ճղճիմիզմը-հայաթույնը։ Բութիզմը։

Ես ընդամենը պահանջում եմ` գող հայ գեն, մի' գողացեք հացս։ Ձեր ազգային մշակույթը ինձ օտար է։

Խնայեք կյանքս, հայեր, վայեր

Ձեր պետության ողնաշարը գիպսի մեջ է, ուղեղը' լվացքի մեքենայում, լեզուն` քիմիական ու ատոմային մարտագլխիկում

է 

հոխորտում։

Ձեր

շախմատը

զառ

է

,

գիտությունը

`

երգ։

Ինձ

մի

ենթարկեք

սովամահության

.

Շորերս գողացել են, հացս խնայեն։

Ֆեմիդա ։ Հայ նարկոպոռնոգժիզմի գերի։


32

Մեծն հայոց հանճարեղ հայ նախագահին Հայոց հանցագործ Ֆեմիդա Շղթայված

Դիմում

Հանճարեղ նախագահ հայոց, շնորհավորում եմ ձեր տաղանդը։ Նորին մեծությանդ հրամանը վերաքննիչն իրակա-նացրեց անշեղորեն։ Ձեր գիտությամբ ձեր ԱԱԾ-ն (անձնական ապահովության ծառայությունը) կեղծիք է ամրագրել գործիս, իբր նախկինում համաներված եմ եղել։

Հանճարեղ նախագահ, կից ուղարկում եմ հանրապետական կենտրոնի տեղեկանքը նախկինում համաներված չլինելու մասին։

Մի՞թե հզոր հայ միտքը չէր կարող այստեղ էլ մի կեղծիք սարքել։ Սարքելիս լավ սարքեք, որ ականջները դուրս չգա։ Այս փաստաթուղթն ուղարկելու եմ ամբողջ աշխարհին` պարսկա-կան արյունով հայաստանցու և ղարաբաղահայի միացման բանաձևի ծնած հրաշքներին ծանոթանան։

Եթե պարսկարյունն -է հայը, հասկանալի է, որ մաքուր հայս ադրբեջանցի եմ կամ թուրք։

Նախագահի ոչ լեգիտիմությունը համաներած ԱԱԾ-ն ինձ երբ և ինչո՞ւ է համաներել'որդուս դեմ հակասեմիտիզմի ար-դյունքում, որպեսզի գործիս վրա համաներում աղվանագյուտդ տարածվի` ի շահ արդարադատության դիմանկար նարկո-պոռնոկլանի։

Ձեր աթոռի տակ են մնացել բարոյական բոլոր նորմերը, մարդուն հատուկ հատկանիշները և այդ ամենը միայն հանուն Աթոռի։ Ձեր ողնաշարը Աթոռն է։ Հայոց մեծն նախագահ

Назад