ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Ադյան Լևոն 11 стр.


Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները£ Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ£

Մինչև լույս ես չկարողացա աչք փակել£ Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս£ Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը£ Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին£ Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով£ Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին£

–Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ,– ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից£– Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ£ Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ,– նորից կրկնեցի ես,– վերջապես գտել եմ քեզ®

Նա վհատ ու սառը նայում էր£ Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք£

–Վերջապես գտա քեզ,– դարձյալ հուզված կրկնեցի ես£– Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ£ Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս£ Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես մեծահասակ մարդ, ամեն գիշեր պառկում է քնելու՝ առանց որևէ երաշխիքի, թե հաջորդ օրն առավոտյան արթնանալու է, սակայն ամեն դեպքում նա նորից ու նորից լարում է զաթուցիչը£ Դա հենց հույսն է որ կա£ Այան այդ հույսով է ապրում, Սամվելիկ, նա կուրախանա, գիտես, աշխարհի չափ կուրախանա®

Նրա այտամկանը լարվեց£ Նա տրտում օրորեց գլուխը, բայց ոչինչ չասաց£

–Նա համոզված է, որ դու ողջ-առողջ ես, նրա սիրտը վկայում է դա£ Նա շատ տանջված, բայց իմաստուն կին է, Սամվելիկ, նա շարունակ քո անունն է տալիս£ Գիշեր-ցերեկ քո անունն է տալիս® Հիշո՞ւմ ես Ագնեսային,– ակամա ավելացրի ես,– նկարը ցույց էիր տալիս ինձ, հիշո՞ւմ ես®

Նա բարձրացավ տեղից, մոտեցավ լուսամուտին£ Երկար նայում էր դուրս, մի տեսակ կուչ եկած, փոքրացած, հետո շրջվեց, այլայլված, բայց սառնությամբ ասաց.

–Ուշ է, ուշ է արդեն® Ես ընտանիքի տեր եմ, կին, երեխաներ ունեմ, ուշ է® Ժամանակին պիտի որոնեիր, ժամանակին,– նա ընդոստ մի շարժումով ու դարձյալ կաղալով մոտեցավ դռանը, շուռ եկավ, ակնդետ նայեց ինձ, և ես հասկացա, ցավագնորեն հասկացա, որ վերջին անգամ եմ տեսնում նրան£– Մի որոնեք ինձ,– կրկնեց նա նույն սառցասառն տոնով£– Իմ հավատն ուրիշ է® Մի որոնեք ինձ®

Նա դանդաղ ելավ սենյակից, իր ետևից ծածկելով դուռը£

Ես երկար, շատ երկար ժամանակ նստած էի՝ անկարող ընկալելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ հիմա՝ այս հեռավոր, օտար աշխարհում®

–Իմ ասածից մի նեղացիր,– կրկին խոսեց Մխիթարը£– Խոսք էր, ասացի՝ մոռացիր£ Ինչ վերաբերվում է Շահում աքային, ինչ ասեմ, մոտ հարևաններ ենք, միշտ աչքներս վրան է եղել, լավ ենք նայել, թե վատ՝ էդ է, աստված թող տեսնի, և ամենքին իր սրտի ուզածով տա® Քեզնից էլ դժգոհ չէր, իր բախտն էր, ի՞նչ անենք, դու քնած՝ բախտն արթուն, ու՞ր կարող ես փախչել՝ ոչ մի տեղ® Ինքը քաղաքում չէր կարողանում, քո գործն էլ գյուղում չկար, էդպես էր®– Նա նայեց ճանապարհի կողմը, բարձր հարցրեց.

–Ապետնա¯կ, էդ ի՞նչ ես տանում դույլով, բերանն էլ փակել ես£

–Արա, որ պիտի ասեմ, բերանն ինչի՞ եմ փակել£

–Տեսա՞ր ինչ ասաց,– դառնալով ինձ, նեղացած ասաց Մխիթարը£– Գուցե ռումբ է մեջը, բա չիմանա՞նք ինչ է տանում£ Մի գրամ խելք չունեն, բայց սրամիտ-սրամիտ խոսում են£ Երեկ իրիկունը մտա բանջարանոց՝ մի երկու կարտոֆիլ հանելու, մեկ էլ տեսա՝ մեկը ծառերի ետևում բահով փորփրոմ է, նայեմ-տեսնեմ՝ մեր էս վերևի Վանոյի լակոտը, այ տղա, ասում եմ, էդ ի՞նչ ես անում, ասում է՝ կարտոլ եմ հանոմ, բայց, ախր, ասում եմ, էդ կարտոլի տերը ես եմ, ասում է՝ դե, որ տերը դու ես, օգնիր: Բա¯…էն օրն էլ տեսնեմ մեր էս հարևան Արտաշը, խելքից պակաս մեկն էլ դա է, բանջարանոցի խրտվիլակին գեղեցիկ շորեր է հագցնում, փողկապ է կապում, ասում եմ՝ հիմար հո չես, այ տղա, փողկապն ինչի՞ ես կապում, ասում է՝ խրտվիլակից վախեցող թռչուններին էլ պետք է հարգել: Սաղ գյուղով մեկ սրամիտ են: Ամեն գյուղում մի հիմար կլինի, բայց մեր գյուղում նրանց թիվը վերջերս շատացել է£ Խմողների թիվն էլ£ Չխմած՝ կատու են, խմած ժամանակ՝ առյուծ£ Դրանցից մեկն էլ հենց Արտաշն է£ Իր հիմարության պատճառով էն խեղճ Մանվելին երկու տարով ուղարկեցին Շուշի՝ բանտ£

–Մանվելն ո՞վ է£

–Սուրենի տղան£ Շոֆեր է£ Էս Սուրենը մի բարեկամ ունի Մարտակերտում, հերը մեռել էր, դե, գյուղացի մարդ՝ ի՞նչ պիտի տանի, ինքն էլ ուստա մարդ, ասում է՝ դագաղի հոգս չքաշեք, ես կբերեմ£ Չափսն էլ գիտեր, երևի ժամանակին աչքաչափով վերցրել էր£ Սարքեց, նախագահից թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ£ Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում£ Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ£ Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս£ Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում£ Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի£ Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը£ Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր® Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի,– շարունակեց Մխիթարը£– Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել,– աշխուժացավ Մխիթարը£– Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու£ Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»£ «Չէ»£ «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»£ Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են£ Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»£ Ասացին՝ «Ունենք»£ Սաթիկի հետ էդպես ամուսնացա£

Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով£

–Ա¯յ տղա, ա¯յ տղա,– ներքևից նախատեց Մխիթարը£ -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում£

–Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս,– պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից£

–Տեսա՞ր,– նորից հարցրեց Մխիթարը£– Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել£

Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ£

–Ամեն ինչի ճար կլինի, մեռնողին ճար չի լինի,– փիլիսոփայեց նա և, Մխիթարի տան կողմը նայելով, ավելացրեց,– Մխիթար, տեսնում եմ, խոտի հոգս չես քաշել, ձմռանն ի՞նչ ես անելու£

–Գելը թողե՞ց, որ խոտի հոգս քաշեմ,– նեղսրտեց Մխիթարը£– Անտերը եկել, հենց մեր տան մոտ, չափարի տակ կերել է էշս£

–Բա հո չէր տանելու ռեստորանում ուտի,– քահ-քահ ծիծաղեց հերացուս£

Մխիթարը նեղացավ, սակայն անպատասխան թողեց նրան£ Նա այլ բան ասաց£

–Ամեն ինչ մաշվում է,– ասաց,– նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը£– Նա խորը հառաչեց, ավելացրեց.– Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ՝ մեկ է, նա գալու է£

Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ£ Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային աղջամուղջի ոսկե շողերի մեջ£ Կռունկները չէին երևում այլևս, բայց նրանց հեռացող, թախծածոր կանչը դեռևս լսվում էր երկար£

Մի օր անց մենք հողին հանձնեցինք նրան գյուղական մեր հին գերեզմանոցում, որտեղից երևում էր Խաչենի ընդարձակ ձորահովիտը£ Այդ ձորահովիտով է անցնում շրջկենտրոն տանող ճանապարհը£

Տարիներ առաջ այդ ճանապարհով գնացին նրա որդիները, որպեսզի այլևս չվերադառնան®

Իսկ հետո գյուղի վրա նոր օր բացվեց£ Ծառերը՝ լուսաբացի սառը հովից արթնացած, խշխշացին, հատուկենտ թռչուններ՝ այս ու այնտեղ, իրար ձայն տալով սկսեցին գեղգեղալ, և նրանց քաղցրահունչ երգը գնալով սաստկանում էր£

Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ գյուղի վրա բացվում էր լույսը և տարօրինակ էր մտածել, որ այդ լույսը հույս և ուրախություն կբերի բոլոր մարդկանց՝ թե մեծ, թե փոքր, բայց ոչ բնավ նրանց, որ այլևս չկան®


====================


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐ


Աղմկեցին, անցան անձրևները աշնան®

Մովսես Յախշունց


Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք£ Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը£ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով£

Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ£

Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն£ Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից£ Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ£ Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա£

Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական£ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£

Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու£ Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան£ Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել£ Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է®»£ Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը£ Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու£ Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր£ Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս£ Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում® «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ£ Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր® Բայց ապրելու ժամանակն անցել է£ Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»£

Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում£

Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի® Անահիտը դուրս է գալիս հիվանդանոցից և, մտքերի մեջ խորասույզ, քայլում ցանկապատերի և տների արանքով ընկած ճանապարհով, այդ ճանապարհը քնած գյուղի միջով թեքվում է այս ու այն կողմ, հետո ուղղվում, իջնում է ձորը, անցնում փայտե կամրջով, որի տակ մանրիկ խոխոջում է լեռներից եկող անանուն փոքրիկ գետակը, և երկար բարձրանում մինչև դիմացի սարի գագաթին թառած իրենց թաղամասը£ Լռիկ քայլում է նա մթության մեջ սպիտակին տվող ճանապարհով, և ոչ ոք չի խանգարում նրան՝ տրվել իր խոհերին, հիշողության մեջ օր-օրի հաջորդաբար վերարտադրել իր կյանքը£ Գիշերային խավարի մեջ հեշտ է մտածելը, մտքերն իրենք իրենց գալիս, շարվում են իրար ետևից, վաղուց անցած իրադարձությունները վերստին շունչ են առնում, և Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց£ Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը£ Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի բանից, որին տենչում ես ամբողջ կյանքում՝ մի քիչ երջանկություն£ Տարիներ առաջ, երբ հայրը ողջ էր, մի խոսք ասաց£ Վերջերս, չգիտես ինչու, Անահիտը հաճախակի էր հիշում այդ խոսքը£ «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,– ասաց հայրն այն ժամանակ£– Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ£ Խաբելով տանում է, է¯, աստված գիտի, թե որտեղ£ Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում»£

Իսկ մի՞թե հնարավոր չէ ապրել առանց այդ երջանկության£ Հնարավոր է, իհարկե, բայց դրա հետ միասին երկինքը պարզապես մնում է անծայրածիր երկինք՝ սև դատարկությամբ, աստղերը՝ սովորական աստղեր, որոնք ոչ թե ժպտում, աչքով են անում գիշերային երկնքից, այլ հենց այնպես հղում են իրենց հեռավոր սառը լույսը, տան կողքով անցնող առուն չի կարկաչում մանկան զվարթ ծիծաղով, պարզապես իր համար հոսում է՝ լեռներից բերած աղբրաջրերը տանելով դեպի կոլտնտեսային բանջարանոցները®

Ի՞սկ չէ որ կար ժամանակ՝ ուրիշ կերպ էր ամեն ինչ՝ և աստղերն էին ուրախ աչքով անում թավշյա մութ երկնքում, և առվակն էր ծիծաղում մանկան զնգուն ծիծաղով® Եղե՞լ է այդ ամենը, թե՞ ինքը՝ Անահիտն է հնարել վաղանցուկ այն մի քանի շաբաթները՝ Կարենի հետ£ Ոչ, եղել է, ամեն ինչ եղել է, այն շաբաթները նույնպես եղել են, դրանք այնպես արագ անցան® Երբեմն Անահիտին այնպես էր թվում, թե ինքը կխենթանա երջանկությունից£ Տեսնես որտե՞ղ է հիմա Կարենը£ Ո՞ր հեռուներն է նետել նրան ճակատագիրը£ Իսկ գուցե նա ինչ-որ բոլորովին մոտիկ տեղ է£ Բայց մի՞թե մեկ չէ, թե որտեղ է նա£ Եթե նա նույնիսկ այստեղ, իր կողքին լիներ, Անահիտի համար նույնն էր, թե նա գտնվում է աշխարհի մյուս ծայրին£ Մի անգամ ինչ-որ առիթով նա Անահիտին ասաց. «Հիշիր խոսքս. կգա ժամանակ՝ կկործանի քեզ անհաստատ բնավորությունդ»£

Ոտնաձայներ լսելով ձորում՝ ուռենիների տակ, անհանգիստ կռկռացին գորտերը£ Անահիտն անցավ փայտե կամրջակը, որի տակ մի կարճ պահ խոխոջաց գետակը, և սկսեց բարձրանալ դիք ճանապարհով£ Նա կրկին հիշեց Կարենին, դառը քմծիծաղեց մթան մեջ£ Ընդհանուր առմամբ, Կարենի ասածի մեջ ճշմարտություն կար£ Գուցե կայուն բնավորություն ունենար՝ իր կյանքում ամեն ինչ այդպես չդասավորվեր£ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է դասավորվել իր՝ Կարենի կյանքը, նա շատ էր հպարտանում իր անհողդողդ կամքով ու չափից դուրս անսասան բնավորությամբ£ Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել£ Ծնողներին Կարենը, ամենայն հավանականությամբ, նամակ-բան գրում է£ Մի ժամանակ, դա շատ վաղուց էր, Անահիտը ցանկացավ ծնողներից վերցնել Կարենի հասցեն£ Ինքն այդ օրը չէր աշխատում, և հարևաններից ով էր՝ հիմա չի հիշում, ասաց, որ Կարենի հայրն իրեն վատ է զգում, գիշերը սրտի նոպա է ունեցել, շրջկենտրոնից շտապ օգնություն են կանչել£ Վոլոկորդին և վալիդոլ վերցրեց, վազեց նրանց տուն£ Մտածում էր միաժամանակ վերցնել Կարենի հասցեն£ Սակայն Կարենի մայրը բավականին կոպտաբար դիմավորեց նրան£ Դու ոչ միայն Կարենի, այլև մեր կյանքն էլ ես փչացրել, ասաց նա այն ժամանակ, որովհետև, եթե դու չլինեիր, մեր տղան հիմա ապրելիս կլիներ մեզ հետ և էսօրվա օրը նրա ծերացած ծնողները ստիպված չէին լինի վիզ ծռել ուրիշների առաջ, էն մարդուն դու ես հիվանդացրել, քո պատճառով էր ամեն ինչ, և չփորձես երևալ նրա աչքին£ Անահիտը կանգնել էր բակում՝ ամոթահար, շվար, չգիտեր ինչ անել£ Հազիվ զսպելով իրեն, որ չփղձկա վիրավորանքից, նա շուռ եկավ և մոլոր քայլերով գնաց տուն£ Տանը ոչ ոք չկար£ Հուզմունքից դողում էին Անահիտի շուրթերը, բայց նա չէր լալիս, իսկ սիրտը գնալով նվաղում էր£ Մոտենալով սեղանին, նա դողացող մատներով միացրեց պատերազմական ժամանակներից մնացած հին պատեֆոնը, և պատեֆոնը տխրաձայն երգեց.

Назад Дальше